Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՁԻՀ-ը մեկնարկում է ձեռներեց կանանց համար նախատեսված աքսելերացիայի ևս մեկ ծրագիր
News 12/01/2021 12:09

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է մասնակցելու «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» աքսելերացիայի ծրագրին:

Ծրագրին կարող են դիմել գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիական և արտադրական (օր․՝ թեթև արդյունաբերություն, սննդի արտադրություն և այլն) ոլորտներում ավելի քան 2 տարի գործող` կին ձեռներեցների կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերությունները:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել ընկերություններում ներգրավված կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը և նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում։

Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած հայտատուները կմասնակցեն 10-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին` ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, որը ներառում է՝

   ● Մենթորների և փորձագետների հետ հանդիպումներ;

   ● Բիզնես և տեխնոլոգիական ուղղվածության դասընթացներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով, մենթորների հետ անհատական (one-on-one) հանդիպումներով։

Աքսելերացիոն ծրագրի տևողությունը 10 շաբաթ է, որը կիրականացվի առցանց ձևաչափով։ Ծրագիրը կներառի նաև բաց դռների օրերի բաղադրիչ՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կառույցներ, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններ։

Բոլոր հետաքրքրված և պահանջներին բավարարող ընկերությունները կարող են դիմել ծրագրին մինչև հունվարի 13-ը, ժամը 23:59՝ լրացնելով հայտաձևը։

Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների միջոցով` «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։