Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ՁԻՀ-ը հրավիրում է ձեռներեց կանանց համար նախատեսված Բութքեմփ ծրագրի
News 12/01/2021 12:58

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է մասնակցելու «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչտեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» Բութքեմփ ծրագրին:

Ծրագրին կարող են դիմել այն կանայք, ովքեր ցանկանում են զբաղվել ձեռներեցությամբ կամ հիմնել  ընկերություններ՝ (1) գյուղատնտեսության, (2) բարձր տեխնոլոգիական և (3) արտադրական (օր․՝ թեթև արդյունաբերության, սննդի արտադրության և այլն) ոլորտներում:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել կանանց գործարար կարողությունները, բիզնես ցանցերի հասանելիությունը և նորարարությունների ներդրումը համապատասխան ոլորտներում:

Ծրագրում ընդգրկված մենթորների ուղղորդմամբ և մրցունակ կրթական ծրագրերի շնորհիվ կին մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու և կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը, հաղթահարելու բիզնես սկսելու և այն մեծացնելու անվստահությունը, հաղորդակից լինելու բարդ պայմաններում ռիսկերի կառավարման գործիքներին, տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։ Ծրագրի արդյունքում ակնկալվում է` Հայաստանում ծրագրի մասնակից կին ձեռներեցների գաղափարների իրականացում, ընկերությունների հիմնում, մասնակիցների ընկերությունների ընդլայնում և հավելյալ ֆինանսական ու այլ ռեսուրսների ներգրավում, տեխնոլոգիական լուծումների կիրառում՝ ոչ տեխնոլոգիական բիզնեսներում։

Բութքեմփ ծրագրի տևողությունը 7 շաբաթ է, որը կիրականացվի առցանց ձևաչափով՝ ներառելով խմբային և դեմ առ դեմ հանդիպումներ, ինչպես նաև բաց դռների օրերի բաղադրիչ՝ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կառույցներ, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններ։

Բոլոր հետաքրքրված և պահանջներին բավարարող կանանց հրավիրում ենք դիմելու ծրագրին մինչև հունվարի 13-ը, ժամը 23:59՝ լրացնելով հայտաձևը։

Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների միջոցով` «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։