Հոկտեմբեր, 2021
October 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վեբ ծրագրավորում պատանիների համար. AITC-ն և ՁԻՀ-ը հրավիրում են 𝐉𝐚𝐯𝐚𝐒𝐜𝐫𝐢𝐩𝐭-ի դասընթացի
News 15/01/2021 12:33

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը պատանիներին հրավիրում են մասնակցել 𝐈𝐓𝐞𝐞𝐧𝐬 դպրոցի դասերին։ Դասընթացը կօգնի տիրապետել վեբ ծրագրավորման ամենահայտնի և պահանջված լեզուներից մեկին՝ 𝐉𝐚𝐯𝐚𝐒𝐜𝐫𝐢𝐩𝐭-ին։

Դասընթացը նպատակն է պատրաստել Web ծրագրավորողներ: Այն հնարավորություն կտա յուրացնել ժամանակակից  JavaScript ծրագրավորման լեզվի շարահյուսությունը:Դասընթացում  ընդգրկված է AJAX տեխնոլոգիան, ինչպես նաև JQuery գրադարանը, որոնք ինտերակտիվ են դարձնում Web կայքը: Դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խորը գիտելիքներ ձեռք բերել JavaScript-ում, ինչը հանդիսանում է այսօրվա աշխատաշուկայում ամենատարածված և պահանջված հմտություններից մեկը:

Դասընթացին մասնակցել կարող են 12-16 տարեկան պատանիները։ Գրանցվելու համար այցելեք այստեղ։