News

ՁԻՀ-ը և ԳՏԿ-ն սկսում են 12-ամսյա խորացված «վեբ ծրագրավորման» դասընթաց

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը իրականացնում են 12-ամսյա խորացված «վեբ ծրագրավորման» դասընթաց՝ 12-ից բարձր տարիքի անձանց համար։

Դասընթացի մեկնարկը հունվարի 20-ին է, գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 18-ին։

Ուսման արժեքը ամսական 10 հազար դրամ է։

Դասերն անցկացվելու են առցանց՝ ZOOM հարթակի միջոցով, շաբաթական 3 օր։

Դասընթացի ավարտին կտրվի երկլեզու վկայական, իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները կապահովվեն պրակտիկայով՝ ԳՏԿ ընկերություններից մեկում։

Առաջին անվճար դասին գրանցվելու և ուսուցանվող ծրագրերին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Share