Մայիս, 2025
May 2025
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
«.NET/C#»-ի դասընթացի մեկնարկին ընդառաջ կանցկացվի տեղեկատվական հանդիպում
News 19/01/2021 09:39

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է ծրագրավորման դասընթացներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Այսպիսով, «.NET/C#» ծրագրավորման դասընթացի մեկնարկին ընդառաջ կազմակերպվում է տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է՝ ծրագրավորման որ լեզուներն ու տեխնոլոգիաներն են ներկայումս տարածված, ինչու սկսել հենց C#-ից, ինչպես արդյունավետ սովորել օնլայն, ինչ հարթակներ են օգտագործվելու օնլայն դասընթացի ընթացքում, վճարի որքան մասը կարող է վճարել պետությունը։

Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին։ Դասընթացի մասին մանրամասն իմացեք և գրանցվեք այստեղ։