PicsArt-ը մեկնարկում է «Առաջընթաց» կրթական ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։ Այս նախագծով PicsArt-ը զորակցելու է ծրագրի շահառուներին Հայաստանում կերտելու արժանապատիվ և բարեկեցիկ կյանք:
«Առաջընթաց»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը, որից հետո ծրագրի աշխատանքային խումբը կապ կհաստատի ձեզ հետ՝ հետագա քայլերը հստակեցնելու։
Կրթական ծրագրի համառոտ նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Դասընթացի մեկնարկը փետրվարի 1-ին է։