News

ՎՏԿ-ն և ՁԻՀ-ը հրավիրում են C# դասընթացի

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են մասնակցելու C# (ASP.net) ծրագրավորման լեզվի վճարովի դասընթացին:

Դասընթացի առաջին մակարդակը ներառում է.

  • նախնական պատկերացում վեբ ծրագրավորման մասին,
  • աշխատանք Visual Studio-ում,
  • .net framwork, .net core,
  • C# հիմունքներ,
  • OOP,
  • LINQ հարցումների լեզու,
  • պրակտիկ աշխատանք։

Մակարդակի ավարտից հետո ուսանողները կարող են պատրաստել կոնսոլային ծրագրեր օգտագործելով C# լեզուն։

Առաջին մակարդակի դասընթացի արժեքը 34 հազար դրամ է։

Դասընթացի երկրորդ մակարդակը ներառում է.

  • HTML,
  • CSS,
  • JavaScript/jQuery,
  • պատկերացում Վեբ սերվերի մասին(IIS),
  • MVC pattern,
  • .net MVC բազային գիտելիքներ,
  • Razor,
  • տվյալների բազա․ SQL,
  • Entity Framework Repository/UnitOfWork,
  • պրակտիկ աշխատանք։

Մակարդակի ավարտից հետո ուսանողները կարող են պատրաստել դինամիկ վեբ կայքեր, կապ հաստատել տվյալների բազայի հետ օգտագործելով Entity Framework։

Երկրորդ մակարդակի դասընթացի արժեքը 48 հազար դրամ է։

Դասընթացին միանալու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը։

Share