News

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է «Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով» նոր վերապատրաստման դասընթաց

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է «Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով» նոր վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը սովորեցնում է այն հմտությունները և տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնցով կկարողանաք ստեղծել ձեր առաջին վեբկայքը և կծանոթանաք JavaScript-ին, փոփոխականներին, ֆունկցիաներին, օբյեկտներին և այլն։

Առաջին երկու շաբաթների ընթացքում նախատեսված է սովորել HTML5-ի հիմունքները, ինչպիսիք են՝  valid document-ի կառուցվածքը, թե որ էլեմենտները կարող են ներառվել մյուս էլեմենտների մեջ և որոնք ոչ, քննարկել HTML5-ի սեմանտիկ tag-երի նշանակությունը և արդյունավետությունը և սովորել  HTML5 հիմնական tags-երը։ Այնուհետև, կդասավանդվեն CSS3-ի հիմնական տարրերից մինչև ավելի բարդ հասկացողություններ, ինչպիսիք են floating-ը և CSS կանոնների կոնֆլիկտները։

Հետագա երկու շաբաթները նվիրված կլինեն Javascript լեզվի հիմունքներին․ կսովորեք հիմնական տարրերից մինչև objects, functions, arrays, closures, և scope isolation։ Դասընթացի այս հատվածում, հիմնվելով Javascript-ի՝ ձեռք բերած հմտությունների վրա, կսովորեք դրանք կիրառել վեբկայքում։

Դասընթացն իրականացվելու է հայերեն։ Դասընթացի ծրագիրը ներկայացված է։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ ու գրանցվել։

Share