Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մեկնարկում է C#/OOP օնլայն դասընթաց
News 25/01/2021 12:16

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մեկնարկում է C#/OOP օնլայն դասընթաց։ Դասընթացը նախատեսված է այն ծրագրավորողների համար, որոնք ցանկանում են.

  • ձեռք բերել C# ծրագրավորման լեզվի խորքային գիտելիքներ
  • կարճ ժամանակում ծանոթանալ .NET միջավայրի ճարտապետությանը
  • հասկանալ ինչպես օգտագործել .NET Framework-ի գրադարանը։

Դասընթացը կազմված է երեք հիմնական մասերից՝

  • օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում,
  • խորացված ծրագրավորում,
  • ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ։

Դասընթացն անցկացվելու է հայերեն։ Դասընթացի ծրագրին ծանոթացեք այստեղ։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։ Թեստի նմուշը ներկայացված է այստեղ։ Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել  «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը։

Դասընթացը մեկնարկում է փետրվարի 3-ին։ Մանրամասներին ծանոթացեք այստեղ։