Փետրվար, 2021
February 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Թումո Ստեփանակերտում գործ կա
News 25/01/2021 12:28

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է մոտիվացված և խանդավառ մասնագետների, ովքեր պատրաստակամ են միանալ Ստեփանակերտի  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին: Հաստիքը համալրելու համար լրացրեք հայտը։

Գործառույթներն են.

  • աջակցել ուսանողներին կրթական պրոցեսում`ապահովելով նրանց առաջընթացը,

  • ուղորդել ուսանողներին գծելու իրենց կրթական շավիղը և աջակցել հմտությունների ընտրության հարցում,

  • օգնել վարժանքները կատարելու հարցում,

  • ստեղծել բարենպաստ միջավայր սովորելու համար,

  • լինել թիմի մի մաս, ով պատրաստ է լուծել ցանկացած խնդիր,

  • հետևել ուսանողների առաջընթացին, հաճախելիության և տեղեկացնելով ծնողներին այդ մասին,

  • օգնել ուսանողներին դասընթացների և պրոյեկտների ժամանակ, աջակցել տեխնիկական և ադմինիստրատիվ հարցերում,

  • խթանել ուսանողների մոտ ինքնուրույն և բազմակողմանի մտածելակերպը և ինքնույն որոշումներ ընդունելու ունակությունը,

  • ստեղծել հարգալից և լավ հարաբերությունների մթնոլորտ ուսանողների, ծնողների և գործընկերների հետ,

  • ոգեշնչել ուսանողներին և օրինակ ծառայել նրանց,

  • խթանել թիմային աշխատանքը և նորարարական կրթական գործընթացները,

  • սահմանել հստակ նպատակներ ուսանողների համար,

  • աջակցել կրթական շավիղի նոր և գոյություն ունեցող վարժանքների գնահատման հարցում:

Անհրաժեշտ որակավորումներն և հմտություններն են.

  • միաժամանակ տարբեր խնդիրների/առաջադրանքների շուրջ աշխատելու և կազմակերպչական հմտություններ,

  • թե՛ անհատապես, և թե՛  թիմում աշխատելու ունակությունմ

  • հաղորդակցման լավ հմտություններ,

  • անգլերենի իմացություն կդիտվի առավելություն,

  • արագ զարգացող և բազմապրոֆիլ միջավայրում աշխատելու ունակություն,

  • դեռահասների հետ աշխատելու ձիրք,

  • Արցախում բնակվող դիմորդները կունենան առավելություն` հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները և տեղափոխման հետ կապված հարցերը: