Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը հանրային կապերի մասնագետ է փնտրում
News 26/01/2021 14:44

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը PR մասնագետ է փնտրում։

ՎՏԿ-ում հանրային կապերի մասնագետի հիմնական պարտականություններն են մշակել սոցիալական մեդիայի համար նախատեսված  կոնտենտ պլան, կազմակերպել հանդիպումներ և սեմինարներ, պատրաստել պրոմո-նյութեր, ներառյալ տեքստի խմբագրում, դիզայն, վերջնական տպագրում և նյութերի տեղադրում, անընդհատ հետևել ոլորտի նորություններին և զարգացումներին, իրականացնել գովազդային արշավներ սոցիալական մեդիա հարթակներում (Facebook, Instagram) և վերահսկել դրանց հաջողությունը, ապահովել ընկերության գործունեության պատշաճ կերպով ներկայացումը ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիա հարթակներում

Պահանջվող հմտություններն են՝

  • բարձրագույն կրթությունը մարքեթինգի, PR-ի կամ հարակից ոլորտներում կդտվի որպես առավելություն,
    անգլերենի, հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • Copywriting,
  • MS Office-ի գերազանց տիրապետում, գրաֆիկական ծրագրերի իմացություն (Photoshop, Adobe Illustrator, Canva և այլն),
  • թիմում և անհատական աշխատելու ունակություն,
  • սահմանված ժամանակահատվածում խնդիրները լուծելու ունակություն,
  • ստեղծագործական և նորարարական մոտեցում,
  • վերլուծական մտածելակերպ։

Հարցազրույցի կհրավիրվեն այն թեկնածուները, որոնք կհամապատասխանեն վերը նշված պահանջներին։

Ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով “ՎՏԿ PR” անվանումը:

Հարցերի դեպքում կարող ես զանգահարել 060 74 97 00 հեռախոսահամարով կամ այցելել ՎՏԿ՝ Շինարարների 12։