![Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մեկնարկում է C#/OOP օնլայն դասընթաց](https://starthub.am/pub/uploads/2021/02/141029805_3744280018944417_1341818960663752217_o-1280x720-1.jpg)
News
01/02/2021 13:27
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը մեկնարկում է C#/OOP օնլայն դասընթաց։ Դասընթացը նախատեսված է այն ծրագրավորողների համար, որոնք ցանկանում են.
- ձեռք բերել C# ծրագրավորման լեզվի խորքային գիտելիքներ
- կարճ ժամանակում ծանոթանալ .NET միջավայրի ճարտապետությանը
- հասկանալ ինչպես օգտագործել .NET Framework-ի գրադարանը։
Դասընթացը կազմված է երեք հիմնական մասերից՝
- օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում,
- խորացված ծրագրավորում,
- ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ։
Դասընթացն անցկացվելու է հայերեն։ Դասընթացի ծրագրին ծանոթացեք այստեղ։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հանձնել թեստ։ Թեստի նմուշը ներկայացված է այստեղ։ Այս դասընթացին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է անցնել «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացը։
Դասընթացը մեկնարկում է փետրվարի 3-ին։ Մանրամասներին ծանոթացեք այստեղ։