2021թ-ի հունվարի 29-ից 31-ը Ծաղկաձորում ընթացել է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի Բութքեմփը։
Եռօրյա միջոցառման նպատակն էր «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի և «Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած 25 թիմերին ու ընկերություններին փոխանցել առաջիկա Վենչուրային համաժողովի համար գործարար ներկայացումների /pitching/ պատրաստման և ներկայացման հմտություններ, ինչպես նաև առավել մանրամասն ծանոթացնել դրամաշնորհային ծրագրի հետագա իրականացման պայմաններին։
Հիմնական թեմաներն էին՝
• Դիրքավորում շուկայում և մրցունակություն,
• Փիչ անելու արվեստը,
• Ռիսկերի գնահատում,
• Շուկայում առկա խնդրի հայտնաբերում և ճիշտ լուծում,
• Դրամաշնորհային պայմանագրից բխող իրավական և ֆինանսական հարցեր։