Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի ներքո անցկացվել է Բութքեմփ
News 03/02/2021 13:08

2021թ-ի հունվարի 29-ից 31-ը Ծաղկաձորում ընթացել է «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի Բութքեմփը։

Եռօրյա միջոցառման նպատակն էր «Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի և «Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարած 25 թիմերին ու ընկերություններին փոխանցել առաջիկա Վենչուրային համաժողովի համար գործարար ներկայացումների /pitching/ պատրաստման և ներկայացման հմտություններ, ինչպես նաև առավել մանրամասն ծանոթացնել դրամաշնորհային ծրագրի հետագա իրականացման պայմաններին։

Բութքեմփի խոսնակներն էին՝
• Արթուր Մանուկյանը և Նարեկ Վարդանյանը՝ The Crowdfunding Formula-ից,
• Լիանա Թադևոսյանը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանից,
• Ամալյա Եղոյանը, Արամ Խաչատրյանը և Քնարիկ Բարսեղյանը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից:

Հիմնական թեմաներն էին՝

• Դիրքավորում շուկայում և մրցունակություն,

• Փիչ անելու արվեստը,

• Ռիսկերի գնահատում,

• Շուկայում առկա խնդրի հայտնաբերում և ճիշտ լուծում,

• Դրամաշնորհային պայմանագրից բխող իրավական և ֆինանսական հարցեր։