Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտերի ընդունելություն՝ Berkeley SkyDeck-ի 2020 թվականի գարնան աքսելերացիոն ծրագրի համար
News 03/02/2021 17:24

Berkeley SkyDeck-ը ընդունում է հայտեր 2021 թվականի գարնան աքսելերացիոն ծրագրի համար: Հայտադիմումը կարելի է լրացնել մինչև փետրվարի 22-ը:

Այս մասին հայտնում է էկոհամակարգերի ճարտարապետ, ներդրող Կարեն Գյուլբուդաղյանը։ Կարենը Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի SkyDeck աքսելերատորի առաջին համաշխարհային դեսպանն է և առանցքային խորհրդականը։

Մինչ այժմ SkyDeck մուտք են գործել հայկական հետևյալ ստարտափները Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris, AimHub և HireBee.ai։

Դեռևս 2020թ. ամռանը Starthub Armenia-ն, մի շարք գործընկերների հետ միասին, կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում SkyDeck դիմողների համար։ Կարեն Գյուլբուդաղյանը հանդիպման ընթացքում պատմել է ինչպե՞ս հայտնվել Բերքլի SkyDeck աքսելերատորում, խորհուրդներ, մասնագիտական կարծիք, հաջողելու բանաձև առաջին դեմքից և դիմելու ընթացակարգ քայլ առ քայլ։

Տեսանյութը կցվում է այս հրապարակմանը, այն անչափ օգտակար կլինի դիմողների համար։ Դիմողներն օգնության համար կարող են դիմել նաև Կարեն Գյուբուդաղյանին: