OFFLINE
23/06/2018 17:21
Մեկնարկել է Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքը, հուլիսի 21-ին կայացած միջոցառման խորագիրն է՝ «Ստարտափները Հայաստանում. հիմնախնդիրներ և զարգացման ուղղություններ»։ Մեկնարկային հանդիպման խոսնակներն են. Անդրեյ Պյատախինը՝ Beeline, Արտաշես Վարդանյանը՝ Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստան, Վահան Քերոբյանը՝ «Մենյու գրուպ», Գևորգ Բալյանը՝ «Յուքրաֆթ»:
Հանդիպման ընթացքում խոսնակները հյուրերի հետ կիսվել են Հայաստանում տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների աջակցության և զարգացման իրենց տեսլականներով, խոսել են Հայաստանի ՏՏ ոլորտի առավելությունների և թերությունների մասին։