Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական հյուրն էր Գրանատուս Վենչուրսի համահիմնադիր Մանուկ Հերգնյանը
OFFLINE 06/12/2018 15:33

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։ StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ստարտափներ և Ներդրումներ», խոսնակը՝ Մանուկ Հերգնյանը, ով հանդիսանում է Գրանատուս Վենչուրս ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր: Գրանատուս Վենչուրսը Հայաստանի առաջին վենչուրային ընկերությունն է, որը ֆինանսավորում է վաղ շրջանի ստարտափներին: Մանուկ Հերգնյանը հանդիսանում է նաև Երևանում և Մոսկվայում գործունեություն ծավալող Ի-Վի Քոնսալթինգ գործարար խորհրդատվական ընկերության հիմնադիր ու կառավարող գործընկեր:

Մանուկ Հերգնյանը մի շարք բարձր տեխնոլոգիական ընկերություններում խորհրդի անդամ է: Այդ ընկերությունների թվում են, մասնավորապես, Մենյու Գրուպը և Լիկվոր դեղագործական ձեռնարկությունը: Ինչպես նաև՝ հանրային ոլորտի և ոչ-առևտրային կազմակերպությունների անդամ է, օրինակ՝ Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Նա ակտիվորեն աջակցում է Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության ամուր էկոհամակարգի կառուցմանը՝ բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով: Հերգնյանը սովորել է Օքսֆորդի համալսարանում, Երևանի և Մոսկվայի պետական համալսարաններում:

Հանդիպման ընթացքում խոսվել է Գրանատուս Վենչուրսի գործունեության, հայկական ստարտափներում իրականացվող ներդրումների, Հայաստանյան ստարտափ էկոհամակարգի, ներդրումների նախընտրելի ուղղությունների և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Ամփոփելով թեման Մանուկ Հերգնյանը նշեց, որ 2018 թվականն ոչ միայն Գրանատուս Վենչուրսի, այլեւ Հայաստանում ընդհանուր վենչուրային ներդրումների տեսանկյունից բեկումնային տարի էր, եւ շատ լավ նախադրյալներ է ապահովում հետագա զարգացման համար: Տարին պատմական է այն առումով, որ հայկակսն որոշ ստարտափներ կիրականացնեն ելքի գործարքներ:

«Ներդրումների ներգրավումը ցանկացած ստարտափի հիմնական նպատակներից մեկն է։ Սակայն, ներդրումների ներգրվման գործընթացում ամենակարևորը գումարը կամ դրա ծավալը չեն, չափազանց կարևոր է նաև գտնել այնպիսի ներդրող գործընկերոջ, որը նաև կնպաստի ստարտափի որակական առաջընթացին։ Այսօր հնարավորություն ունեցանք լսելու մի մարդու, ով կանգնած է Հայաստանում վենչուրային ներդրումների և ստարտափների ֆինանսավորման գործընթացների զարգացման հիմքում։ Մանուկ Հերգնյանի խոսքն անչափ օգտակար և ուսանելի է հաջողության դժվարին ուղին բռնած հայ ստարտափերների համար։ Համոզված եմ, որ նրանք այսօր շատ բան սովորեցին», – նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Մեր հերթական Starthub Offline հանդիպումը կօգնի հայկական ստարտափներին պատկերացում կազմել ներդրումների նախընտրելի ուղղություններից, ինչը կնպաստի իրենց նախագծերի ավելի արագ զարգացմանը։ Հույս ունեմ, որ ստարտափները հաշվի կառնեն մասնագետների կարծիքներն իրենց նախագծերն ավելի գրավիչ և հասարակության համար օգտակար դարձնելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

StartHub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել www.starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։