Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ստարտափ էկոհամակարգն ահռելի մեծ զարգացում է ապրել. Մանուկ Հերգնյան
OFFLINE 10/12/2018 12:29

Դեկտեմբերի 6-ին Starthub Offline հանդիպում-քննարկում շարքի այս անգամվա հյուրն էր «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ստարտափներ և Ներդրումներ»։

Խոսելով ստարտափ էկոհամակարգի զարգացման տեմպերի մասին՝ նա նշել է, որ 2013 թվականին, երբ հիմնադրվել է իր գլխավորած ընկերությունը, Հայաստանում տեղական ստարտափների թիվը կարելի էր «մատների վրա հաշվել»։

«Գրանատուս Վենչուրս»-ը հիմնադրվել է 2013 թվականին, սակայն առաջին ներդրումը հնարավոր է եղել իրականացնել միայն 2014 թվականի դեկտեմբեր ամսին։

 

«Այն ժամանակ, երբ սկսում էինք, ստարտափ էկոհամակարգը էմբրիոնիկ վիճակում էր, այսինքն՝ նոր ինչ-որ ծիլեր էին միայն։ Կար, իհարկե, զարգացած ՏՏ ոլորտ, որը մեծ մասամբ կազմված էր միջազգային ընկերությունների մասնաճյուղերից կամ հայկական ընկերություններից, որոնք ծառայություններ էին մատուցում կամ այսպես կոչված Custom software էին ստեղծում հաճախորդների համար, պրոդուկտային ընկերություններ շատ քիչ կային։ Երբ հետ ենք նայում, հասկանում ենք, որ այն, ինչ արել ենք, բավականին ռիսկային էր այդ պահին»,- խոստովանել է Մանուկ Հերգնյանը։

Նրա խոսքով, բավականին ռիսկային է ունենալ վենչուրային հիմնադրամ, երբ ստարտափների թիվը շատ քիչ է, քանի որ պորտֆելը պետք է դիվերսիվիկացված լինի։ Սակայն իրենց պարագայում, Մանուկ Հերգնյանի խոսքով, հաջողվել է գտնել լավ ընկերություններ։

«Այս պահի դրությամբ ունենք 13 ընկերություն, մի քանի օրից կլինի 14-ը։ Մեզ հաջողվել է գտնել ընկերություններ, որոնց պրոդուկտները մեծ պահանաջարկ ունեն համաշխարհային շուկայում, որոնք նաև կարողանում են հետագա կապիտալ ներգրավել։ Ըստ էության, կարելի է փաստել, որ ստարտափ էկոհամակարգն ահռելի մեծ զարգացում է ապրել այս տարիների ընթացքում»,- ամփոփել է նա։

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող  StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում  ՏՏ ոլորտի առաջատարների հետ։