Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Մանուկ Հերգնյանը՝ Հայաստանում վենչուրային ներդրողների սակավաթվության մասին
OFFLINE 11/12/2018 11:52

Դեկտեմբերի 6-ին Starthub Offline հանդիպում-քննարկում շարքի այս անգամվա հյուրն էր «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ստարտափներ և Ներդրումներ»։

Անդրադառնալով Հայաստանում ներդրողների սակավաթվությանը՝ նա նշեց, որ իրականում որակյալ ստարտափների հոսքն է դանդաղել։

«Մենք՝ որպես ներդրող, կարող ենք ասել, որ գոնե որակյալ ստարտափների հոսքն է հետ ընկել։ Օրինակ՝ եթե Սիլիկոնյան հովտում վենչուրային ներդրողը հնարավորություն ունի տարեկան 1000 ստարտափից մի քանիսն ընտրել, ապա մենք գոնե տարեկան 100 ստարտափի չենք կարող հանդիպել։ Տարին կլինի մեզ համար բաղձալի, եթե նման թիվ կարողանանք արձանագրել»,- մանրամասնել է Մանուկ Հերգնյանը։

Նրա խոսքով, էկոհամակարգ բառն ինքնին ենթադրում է համակարգային զարգացում՝ ներառյալ բոլոր բաղադրիչները։ Իհարկե, նոր էկոհամակարգերում, ըստ նրա, լինում է այնպես, որ որևէ բաղադրիչ առաջ կամ հետ է ընկնում, բայց հավասարակշռությունն այնուամենայնիվ պետք է պահպանվի։

«Երբ ստեղծեցինք մեր ընկերությունը, կապիտալն առաջ էր ընկել, քանի որ անհրաժեշտ էր որևէ կերպ մոտիվացնել երիտասարդ ձեռներեցներին՝ գաղափարներն իրագործելու ճանապարհին։ Իսկ հիմա այնպիսի իրավիճակ է, երբ կապիտալը հետ չի մնում մնացած բաղադրիչների զարգացման մակարդակից»,- ընդգծել է նա։

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող  StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում  ՏՏ ոլորտի առաջատարների հետ։