Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ամալյա Եղոյանը՝ ստարտափների և հարկային արտոնությունների մասին
OFFLINE 26/12/2018 12:59

Դեկտեմբերի 21-ին Starthub Offline հանդիպում-քննարկում շարքի հերթական հյուրն էր Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը։

Հանդիպման խորագիրն էր՝ «Հայկական ստարտափների ներկան և ապագան»։

Անդրադառնալով վերջերս Կառավարության կողմից հաստատված հարկային արտոնությունների թեմային՝ նա նշել է, որ, իհարկե, շատ կարևոր որոշում է ընդունվել, միևնույն ժամանակ ընդգծել է, որ անհրաժեշտ է աջակցել ստարտափներին՝ նաև թիրախային շուկա դուրս գալու գործում։

«Հարկային արտոնություններից զատ՝ մեր ստարտափները փնտրում են նոր շուկաներ՝ իրենց պրոդուկտի վաճառքի ծավալի աճը ապահովելու համար։ Շատ լավ կլինի, որ այս արտոնություններին զուգահեռ մենք նաև մեր պետական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ մտածենք այդ ուղղությամբ աջակցության մասին»,- ասել է բանախոսը։

 

Նրա խոսքով, արտոնությունները շատ կարևոր խնդիր են լուծում։ Մասնավորապես, եկամտահարկի ցածր դրույքաչափի շնորհիվ սպիտակ դաշտ են գալիս մեծ թվով ստարտափներ։

«Սակայն, պետք է հաշվի առնենք, որ եկամտահարկի արտոնություններն օգնում են ստարտափին այն դեպքում, երբ հարկ կա ունենալ մեծ քանակով աշխատակիցներ։ Իսկ աշխատակիցների քանակը ապահովվում է մեծածավալ վաճառքի և պատվերների շնորհիվ»,- ամփոփել է Ամալյա Եղոյանը։

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։