Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Բագրատ Ենգիբարյանը՝ ստարտափ էկոհամակարգի զարգացումն ապահոված հիմնական գործոնների մասին
OFFLINE 02/03/2019 15:54

Փետրվարի 21-ին կայացավ Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական միջոցառումը։ Հանդիպման բանախոսներն էին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և ՎԵՈՆ Արմենիայի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, իսկ խորագիրը՝ «Հայաստանի Ստարտափ Էկոհամակարգ»։

Խոսելով Հայաստանում Ստարտափ Էկոհամակարգի ձևավորման մասին Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ կարողացանք ստեղծել միջավայր, որտեղ ձևավորված տեխնոլոգիական կարզմակերպություններից շատերն այսօր փայլում են աշխարհի քարտեզի վրա։ Այնուհետ ՁԻՀ ղեկավարը ներկայացրել է էկոհամակարգի զարգացումն ապահոված հիմնական գործոնները։

«Մի քանի կարևոր հանգամանքներ կան, որոնք նպաստեցին այս ամենին։ Առաջինը պետություն-մասնավոր համագործակությունն էր։ Ստեղծվեց օրենքը, որը շատ մեծ ազդեցություն ունեցավ դաշտի վրա։ Եթե առաջ խոսում էինք միջինում 10-15 կազմակեպության մասին, ապա այսօր տարեկան Հայաստանում գրանցվում է ՏՏ ոլորտի 100 կազմակերպություն։ Ընկերությունների քանակը, որոնք շարունակում են աշխատել նույնպես մեծ ցուցանիշ է Հայաստանում, կազմակերպությունների մոտ 80%-ը 2-3 տարի հետո շարունակում են իրենց աշխատանքը։

Հաջորդը՝ կարողացանք ստեղծել դրամաշնորհային ծրագրեր, որոնք խթանում են նորաստեղծ կազմակերպությունների զարգացմանը։ ՀՀ կառավարության, Համաշխարհային Բանկի, Եվրամիության, մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ այսօր ունենք բազմաթիվ դրամաշնորհների մեծ փաթեթ, որոնք սկսած գաղափարի աջակցությունից, մինչև պրոտոտիպերի մշակում և նրանց առաջխաղացում օգնում են։ Դա շատ կարևոր է, որովհետև կազմակերպությունները պետք է առաջին հերթին աչքի ընկնեն արտասահմանում՝ մեծ շուկաներում, ինչը բավական դժվար է։

Երրորդ՝ ամենահարևոր հանգամանքը, որ մեծ կազմակերպությունները, վերաազգային կազմակերպությունները կամ հեռահաղորդակցական ընկերությունները, այդ թվում նաև Beeline-ը, կարողացան նաև իրենց միջավայրերում ստեղծել էկոհամակարգ, որի միջոցով  տեղեկան կազմակերպություններին հնարավորություն տվեցին փորձարկել իրենց լուծումները տեղական շուկայում», – նշել է Բագրատ Ենգիբարյանը։

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։