Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Անդրեյ Պյատախինը` Beeline ստարտափ ինկուբատորի օգտակարության և արդյունքների մասին
OFFLINE 06/03/2019 11:44

Փետրվարի 21-ին կայացավ Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական միջոցառումը։ Հանդիպման բանախոսներն էին «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և ՎԵՈՆ Արմենիայի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, իսկ խորագիրը՝ «Հայաստանի Ստարտափ Էկոհամակարգ»։

Անդրեյ Պյատախինը խոսելով վերջերս տեղի ունեցած Beeline ստարտափ ինկուբատորի 2-րդ շրջանի ավարտի և օգտակարության մասին, նշել է, որ նախագիծն իրապես ստացված է, և, որ իր համար դրա համոզիչ ապացույցն է Beeline ստարտափ ինկուբատորի զբաղեցրած պատվավոր տեղը հայաստանյան ստարտափ ընկերությունների քարտեզում։

«Beeline ստարտափ ինկուբատորը նոր փորձ է։ Երբ մենք սկսում էինք այս նախագիծը, մենք մինչև վերջ չէինք պատկերացնում, թե ուր ենք գնում։ Մեզ համար ռիսկային էր սկսել մի բան, որի մասին պատկերացում չունեինք։ Այժմ, երբ արդեն ավարտվել են 1-ին և 2-րդ փուլերը, որոնցում աշխատել են 12 թիմեր, կարող եմ ասել, որ նախագիծը հաջողված է։ Կցանկանամ նշել, որ Beeline-ը այս նախագծերում նպատակ չունի շահույթ ստանալ, մենք սկզբունքորեն հրաժարվում ենք գումար վաստակել այն ստարտափների միջոցով, որոնք դիմում են մեզ։ Մեր խնդիրն է ապահովել մի միջավայր, որում թիմերը հնարավորություն կունենան ձեռք բերել նոր գիտելիքներ, գտնել ներդրողներ, փոխանակվել փորձով և այլն։

Խոսելով արդյունքների մասին՝ իհարկե, ես կցանկանայի ավելին։ Մենք հասկացանք, թե որտեղ էինք սխալվում սկզբում, և ըստ այդմ, մեր 3-րդ ինկուբացիոն փուլը կտարբերվի նախորդներից նրանով, թե ինչ թիմեր կընտրենք, և ինչպես կօժանդակենք նրանց։ Ինկուբացիոն 3-րդ փուլում մեծ ուշադրության են արժանանալու ռեալ արդյունքները»,-նշել է Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում և քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։