Սեպտեմբերի 30-ին կայացավ Starthub Offline հանդիպում-քննարկումների շարքի հերթական միջոցառումը։ Հանդիպման բանախոսներն էին Բագրատ Դաբաղյան՝ Տրիադա ընկերության տեխնիկական տնօրեն, Գևորգ Կոպալյան՝ Ռոքբայթ Գեյմզ ընկերության համահիմնադիր, Արշամ Մանուկյան` Ֆրիսմոս ընկերության հիմնադիր, Անդրեյ Պյատախին՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն, իսկ խորագիրը՝ «Խաղային ստարտափները Հայաստանում»։
Հանդիպում-քննարկումը մեկնարկվել է Անդրեյ Պյատախինի խոսքով, ով նաև երկու հարց է ուղղել մասնակիցներին։ Մասնավորապես, Պյատախինին հետաքրքրել է, թե ինչպես է հասունանում այս կամ այն խաղը ստեղծելու գաղափարները։ Beeline-ի ղեկավարը նաև հետաքրքրվել է, թե խաղային ընկերությունները ինչ պահանջներ կամ ակնկալիքներ ունեն հեռահաղորդակցական ընկերություններից։
Մանրամասները՝ տեսանյութում։