Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Hero House․ ստարտափներն այստեղ գտնում են հերոսանալու ուղին
Organizations 22/08/2018 12:11

Hero House-ը տարածք է, որը տարբեր ծրագրերի շուրջ համախմբում է կրթվելու ցանկություն ունեցող ստարտափների։

Նախաձեռնությունը պատկանում է CATALYST հիմնադրամին, որը ստեղծվել է SmartGateVC-ի հիմնադիրների կողմից, որի անդամներն էլ հենց նախագծել են այս տարածքի դիզայնը։ Հիմնադիրներից մեկն ավարտել է Սիլիկոնյան հովտում գտնվող հայտնի Draper համալսարանը, որտեղից էլ իր ոգեշնչումն է ստացել Hero House-ը։ Այստեղ կան հերոսներին նվիրված թեմատիկ սենյակներ, իսկ պատերը զարդարում են մոտիվացնող և գունեղ պատկերները։

Բացի հսկա Հալքի, Սարդ-Մարդու, Բեթմենի, Հրաշք-կնոջ պատկերների, պատերին հանդիպում են հումորային և տրամադրող գրություններ։

Օրինակ՝ մեր ուշադրությունը գրավեց «Complaining is not strategy» (Բողոքը՝ ռազմավարություն չէ – խմբ․) շատ կարևոր հղումը, որի գիտակցումը հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից մեկն է։

Այստեղ կան նաև հարմարավետ թե՛ հանգստի, թե՛ դասընթացների համար նախատեսված սենյակներ, որոնք ոչ մի կապ չունեն մեզ հայտնի մոխրագույն լսարանների հետ։

Մեզ նաև հաճելիորեն զարմացրեց ստարտափների կողմից տնկած բույսերը, որոնք վկայում են այն մասին, որ ստարտափների հետաքրությունների շրջանակը չի սկսվում և ավարտվում զուտ միայն ՏՏ ոլորտով։

Hero House-ը SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։