Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Business Angel Network of Armenia-ն աջակցում է միայն Հայաստանում հավելյալ արժեք ստեղծող ստարտափներին
Organizations 22/08/2018 13:14

Հուլիսի 11-ին Beeline Ստարտափ Ինկուբատորում Business Angel Network of Armenia-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը պատմեց իր ղեկավարած ցանցի առանձնահատկությունների մասին։

Բիզնես հրեշտակների ցանցը հնարավորություն է տալիս հայկական ստարտափների մեջ կարևորագույն ներդրումներ անել։ Այսինքն՝ այն ներդրողների և ձեռնարկատերերի միավորում է, ովքեր, ֆինանսական միջոցներից բացի, ստարտափերներին և սկսնակ ձեռնարկատերերին տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսներ։

Գրիգոր Հովհաննիսյանի խոսքով, իրենց ցանցում գրանցված բոլոր Angel-ները Հայաստանում բիզնես վարելու լավագույն փորձն ունեն։ 

Բացի այդ, Angel-ների կողմից արված ներդրումները կարող են լինել ոչ միայն գումարի տեսքով, այլև՝ անհրաժեշտ ռեսուրսների։ Ենթադրենք, որևէ ստարտափ ցանկանում է ստանալ վենչուրային կապիտալ, սակայն դրա համար չունի իր մասին տեղեկատվություն տարածելու անհրաժեշտ ռեսուրսները։ Այս դեպքում Angel-ները կարող են վերջինիս տրամադրել հարուստ customer base կամ network:

«Նման աջակցությունը կարող է շատ ավելի օգտակար լինել, քան, ենթադրենք 20 հազար ԱՄՆ դոլարի ներդրումը»,- նշեց Գրիգոր Հովհաննիսյանը։

Նա նաև ընդգծեց այն, որ իրենց կողմից  ներդրումներն արվում են միայն այն ստարտափների մեջ, որոնք գործում են Հայաստանում ու զարգացնում են հայկական GDP-ն (Gross domestic product – խմբ․)։

«Մեր հիմնական նպատակն այն է, որ Հայաստանում զարգանա էկոհամակարգը  ու տնտեսությունը։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ հայկական ստարտափներն իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանում և դրական ազդեցություն ունենան Հայաստանի ՀՆԱ-ի»,- հավելեց նա։