Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
Organizations 22-08-2018 17:19

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) հիմնադրվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ։

Կենտրոնի առաքելությունն է Վանաձորը դարձնել բարձր տեխնոլոգիաների միջազգային և տարածաշրջանային կենտրոն։ Այն միտված է ստեղծելու դինամիկ միջավայր, որը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, տաղանդավոր երիտասարդների և կազմակերպությունների՝ նորարարական բիզնես գաղափարների իրականացման համար աջակցման գործում։

ՎՏԿ-ի նպատակն է ստեղծել բարենպաստ բիզնես միջավայր, որը կապահովի տեխնոլոգիական ընկերությունների առաջընթացը։

Կենտրոնը տեխնոլոգիական ընկերություններին աջակցում է հետևալ ուղղություններով՝

- բիզնես խորհրդատվություն,

- մենթորինգ, մարքեթինգ և գովազդ,

- ֆինանսական հնարավորությունների ներկայացում,

- բիզնես կապերի ձևավորում՝ բարձրացնելու ընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում։

Կենտրոնն աջակցում է տեխնոլոգիական թիմերին, ստարտափներին և գործող ընկերություններին՝ իրենց նորարարական գաղափարները զարգացնելու համար։

ՎՏԿ-ն օգնում է ընկերություններին զարգացնել աշխատակիցների և ղեկավար կազմի մասնագիտական և բիզնես հմտությունները՝ կազմակերպելով կարճաժամակետ կամ երկարաժամկետ խորացված դասընթացներ և սեմինարներ: Միևնույն ժամանակ, նպաստում է ուսումնական գործընկերության ստեղծմանը արդյունաբերական և տեխնոլոգիական համալսարանների միջև՝ խրախուսելու ուսումնական գործընկերությունները և հզորացնելու համալսարանների դերը որպես ակտիվ R&D կենտրոններ:

Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ խթանելով բիզնեսների կայացմանը և դրանց հետագա զարգացմանը ինչպես ՎՏԿ միջավայրում, այնպես էլ դրանից դուրս՝ Վանաձորում և Լոռու մարզում:

Կենտրոնի գործունեության և տրմադրվող ծառայությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունների մասին կարելի է տեղեկանալ՝ այցելելով www.vtc.am կայք կամ ՎՏԿ-ի ֆեյսբուքյան էջ։

ՎՏԿ-ն գտնվում է Վանաձոր քաղաքում, Շինարարների 12 փողոցում, հեռ․՝ +374 60 749700։