Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
Krisp-ը շահեց «ինտերնետի օսկարը». Weeby Awards՝ Productivity & Collaboration կատեգորիայում
Startups 18/05/2021 23:43

Ապրիլի վերջին հայտնի դարձավ, որ հայկական Krisp տեխնոլոգիական ընկերությունը առաջադրվել է ինտերնետի ամենահեղինակավոր Webby Awards մրցանակին՝ Productivity & Collaboration բաժնում։ Krisp-ի մրցակիցներն էին InVision, Heymail, Shift, Trello հարթակները։

Webby Awards-ի կայքում հնարավորություն կար քվեարկելու հայկական ընկերության համար, ինչից էլ օգտվեցին մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Քիչ առաջ Krisp-ի համահիմնադիր Արտավարզդ Մինասյանը հայտնեց, որ ընկերությունը արժանացել է «ինտերնետային օսկարին»։

«Կրիսպը շահել է «ինտերնետի օսկարը»՝ Weeby Awards-ը արդյունավետության հավելվածների կատեգորիայում։ Եվ շահել է ի շնորհիվ մեր բոլորի ձայների։ Շնորհավոր բոլորիս։ Հպարտ ենք, որ այս մրցանակը եևս բերում ենք Հայաստան։ Առաջ Կրիսպ», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Մինասյանը։

Հիշեցնենք, որ Krisp-ի լուծումները արհեստական բանականության տեխնոլոգիակաների միջոցով իրական ժամանակում մաքրում է ձայն կողմնակի աղմուկից։ Այժմ ընկերությունը գնահատվում է մոտ 125 մլն դոլար։