Հուլիս, 2021
July 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Tech Week Artsakh 2021. Ռեմ Դարբինյան, SmartClick
Startups 03/07/2021 22:55

Արցախում մեկնարկել է տեխնոլոգիական շաբաթը` Tech Week Artsakh 2021։ 3 օր շարունակ հայրենական տեխնոաշխարհի էպիկենտրոնը կլինի Ստեփանակերտը։

Այստեղ են հավաքված Հայաստանի ու Արցախի կարկառուն տեխնոդեմքերը՝ միմյանց հետ սեփական փորձը կիսելու, մոտիվացնելու տեխնոլոգիական իրադարձության առավել քան 1500 մասնակիցներին, որոնց մի մասն արդեն հիմնել է սեփական ստարտափ, մի մասն էլ սաղմնային վիճակում է. փորձառուների հետ քննարկելու, նրանց լսելու անհրաժեշտություն կա։

Միայն առաջին օրը շուրջ երեսուն խոսնակ ներկայացրեց սեփական փորձը, տեխնոլոգիական աշխարհի միտումներն ու առաջնահերթությունները՝ ստարտափի մեկնարկից մինչև բլոգի միջոցով գումար աշխատել, հաջողված բիզնես-պատմությունից մինչև ամենազվարճալի ձախողումներ։

«Եկ Արցախ, ցավըդ տանիմ, շտեղ լյոխ լյավա», – ասում են արցախցի կամավորներն ու նկատում՝ պատերազմից հետո սա իսկապես մեծ իրադարձություն է Արցախի համար։ Սա սովորելու, գոտեպնդվելու, զարգանալու իսկական հնարավորություն է ու միասնանալու իսկական առիթ։

Ի դեպ, SMART CLICK-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանն այսօր իր զրույցում ասել է՝ ժամանակին ինքն օրը 3 ստարտափ գաղափար է գրի առել։ Եթե այդպես անի յուրաքանչյուրը, ապա մեկ տարում «աչքի տակ» կունենա 1095 ստարտափ-գաղափար, դրանցից մի քանիսն էլ տքնաջան աշխատանքի ու ճիշտ մարտավարության դեպքում կարող է հաջող բիզնես դառնալ։ Օրինակին հետևելու դեպքում հաջորդ տարի արցախցիներն իրենք կպատմեն իրենց հաջողության պատմությունը։