Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական 10Web-ը 2 մլն դոլար ներդրում է ներգրվել Սիլիկոնյան Հովտի վենչուրային ֆոնդերից
Startups 06/07/2021 19:02

10Web-ի հիմնադիր և Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը հայտնել է 10Web-ի կողմից 2 մլն դոլար ներդրման ներգրավման մասին.

«Հայկական 10Web ընկերությունը ներգրավել է 2 մլն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի վենչուրային ֆոնդերից:10Web-ը արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծման, հոստինգի և արագության օպտիմիզացիայի աշխատանքը։

Ներդրող ֆոնդերն են՝ Sierra Ventures և AI Fund: Ի դեպ Sierra Ventures-ը նաև Կրիսպի առաջին ներդրողներից է, իսկ AI Fund-ի հիմնադիրը մեքենայական ուսուցման հայտնի պրոֆեսոր և Coursera-ի հիմնադիր Andrew Ng-ն է։

10Web պլատֆորմը ամբողջովին նախագծվել և ստեղծվել է Հայաստանում։ Ավելին մարկետինգի, վաճառքի և հաճախորդների սպասարկման թիմը ևս Հայաստանում է։

Սիլիկոնյան Հովտի ֆոնդերը ներդրել են 10Web -ում՝ հավատալով թիմին և արհեստական բանականությամբ վեբ ծրագրավորման խնդիրները լուծելու տեսլականին։ Իհարկե, նման խնդիրներ լուծող ընկերությունը ունի մեկ միլիարդանոց բիզնես դառնալու մեծ պոտենցիալ։

Առաջ 10Web՝ դեպի նոր բարձունքներ։

Հ.Գ. Հպարտ եմ, որ հայկական ստարտափը հայտ է ներկայացնում միջազգային բիզնես դառնալու, և նաև որ ես նրա հիմնադիրներից եմ», գրել է Մինասյանը։