Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հայկական SuperAnnotate-ը 14.5 մլն դոլար է ներգրավել՝ համակարգչային տեսողության ավտոմատիզացիայի նպատակով
Startups 13/07/2021 11:34

Ամերիկյան Ֆորբս առցանց պարբերականը տեղեկացնում է, որ Տիգրան և Վահան Պետրոսյանների կողմից հիմնադրված SuperAnnotate ստարտափը 14.5 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել։

SuperAnnotate-ն օգնում է ստեղծել նոր սերնդի համակարգչային տեսողության (computer vision) պրոդուկներ՝ շնորհիվ իր համապարփակ հարթակի և անոտացիայի ծառայություն մատուցող թիմերի ինտեգրման։ SuperAnnotate-ն առաջարկում է անոտացիայի (օբյեկտների ընդգծման) համապարփակ գործիքակազմ, ամուր և վստահելի համագործակցություն, որակի կառավարման համակարգեր, առանց կոդի նեյրոնային ցանցի (NoCode Neural Network) թրեյնինգ և ավտոմատացում, ինչպես նաև տվյալների վերանայման և համադրման համակարգ` համակարգչային տեսողության պրոդուկները հաջողությամբ զարգացնելու և վերջիններս լայնածավալ դարձնելու համար: Աշխարհի տարբեր անկյուններից ընկերություններ և հետազոտողներ վստահում են SuperAnnotate-ին և ստեղծում տվյալների բազայի բարձրորակ թրեյնինգ տասն անգամ ավելի արագ՝ զգալիորեն բարելավելով մոդելի աշխատանքը։ SuperAnnotate ընկերությունը 2021 թվականին ճանաչվել է արհեստական բանականության ոլորտի 100 լավագույն ընկերություններից մեկը՝ ըստ CB Insights-ի:

Ընկերությունը Series A ներդրումային փուլում 14.5 մլն դոլարի ներդրում է ստացել Base10 Partners վենչուրային ֆոնդի գլխավորությամբ։ Ներդրման այս փուլին մասնակցում էին նաև նախորդ ներդրողները՝ Point Nine Capital, Runa Capital և Fathom Capital։ Տիգրան Պետրոսյանը հայտնել է Ֆորբսին, որ ներգրավված միջոցները կուղղվեն մարքեթինգի միջոցով ընկերության ճանաչելիության աճին նպաստող գործառույթներին։ Միաժամանակ Base10 Partners-ի համահիմնադիր ԹիՋեյ Նահիգյանը ակնկալում է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում SuperAnnotate-ի հաճախորդների թիվը կաճի 10-ից 20 անգամ՝ ընկերության թիմի աճին զուգընթաց։

SuperAnnotate-ը հիմնադրվել է 2018 թ.-ին՝ երկու եղբայրների կողմից, ովքեր եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են ամենաարագ և սմարթ անոտացիոն գործիքը ստեղծելու համար: SuperAnnotate-ի սմարթ սեգմենտացիայի տեխնոլոգիան, որը մշակվել է համահիմնադիր և տեխնոլոգիական գծով տնօրեն Վահան Պետրոսյանի կողմից Շվեդիայի KTH Royal Technology Institute-ի ասպիրանտուրայում սովորելու տարիներին, դարձել է ընկերության կառուցած հարթակի առաջին առանձնահատկությունը: Այսօր SuperAnnotate-ը հանդիսանում է ոլորտի ամենահզոր անոտացիոն պլատֆորմը, որը կամուրջ է ստեղծում աշխատանքի լիարժեք ավտոմատացման և կայծակնային արագ ու խիստ ճշգրիտ մեքենայական ուսուցման գործիքների միջեւ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://superannotate.com/: