Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը
Startups 14/07/2021 19:24

Հուլիսի 13-ին Դիջիթեյն ընկերությունում ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը, «DigiTown» նախագծի շրջանակներում, որը իրականացվեց Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ:

«M1TQ»-ը տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիր էր՝ նախատեսված  գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար, հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներով, որոնք միտված էին ապահովելու ստարտափի աճին ու զարգացումանը։

«M1TQ» ինկուբացիոն ծրագրին մասնակցած AR trails, Gabby, Axona, Armbionics, Rooshe, Payman, Medea, Prekog.ai ստարտափները նախատեսված ավելի քան հիսուն ժամ գաղափարի շուրջ աշխատելու և սեմինարներին մասնակցելու արդյունքում  բարելավեցին իրենց  պրոդուկտի մշակումն ու նախատիպի ձևավորումը, բիզնես մոդելավորումը, վաճառքի ռազմավարությունը, ելույթ ունենալու և գաղափարը ներկայացելու իրենց  հմտությունները:

Ծրագիրն ամփոփվեց Դեմո օրով, որի շրջանակում ստարտափները հնարավորություն ունեցան ելույթ ունենալ  վենչուրային կապիտալիստների, ներդրողների և ոլորտի առաջատարների ներկայությամբ։

Ժյուրիի քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած Armbionics ստարտափը  Դիջիթեյն ընկերություն կողմից ստացավ 10․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, Medea ստարտափը ճանաչվեց նորարար թիմ՝ ստանալով 2000 ԱՄՆ դոլար, իսկ Prekog.ai ճանաչվելով լավագույն թիմ ստացավ 2000 ԱՄՆ դոլար։

Ժյուրիի կազմում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Վահան Հովսեփյանը, «Դիջիթեյն» ընկերության ղեկավար Վարդգես Վարդանյանը, SmartClick-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը և Հայաստանի Գիտության եւ Տեխնոլոգիաների հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը:

Նշենք, որ հաղթող ճանաչված Armbionics  նպատակն է հաղթահարել հաշմանդամությունը, զարգացնելով վերականգնողական տեխնոլոգիաները, ինչպես նաև  իրականացնելով ֆիզիկական և հոգեսոցիալական վերականգնողական ծրագրեր վերին վերջույթի հաշմանդամություն ունեցող անձանձ համար։

Մինչ այս Armbionics ստեղծել է  միոէլեկտրիկ, մեխանիկական  և մասնակի ձեռքի պրոթեզներ։

«Միտք ինկուբացիոն ծրագիրը մեզ հնարավորություն տվեց կատարելագործելու մեր գիտելիքները թե՛ բիզնեսի, թե՛ տեխնոլոգիական տեսանկյունից, ճանաչելու նոր ստարտափների և ձեռք բերելու նոր կապեր։ Մենք հնարավորություն ունեցանք լսելու հետաքրքիր ու պրոֆեսիոնալ զեկույցներ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, իսկ մենթորների հետ առանձին հանդիպումները թույլ տվեցին խորությամբ ուսումնասիրել և ավելի գործնական հասկանալ տվյալ թեման։ Շնորհակալ ենք Դիջիթեյն ընկերությանը և Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների հիմնադրամին այս ծրագիրն իրականացնելու համար։ Ուրախ ենք որ դարձանք «M1TQ» ինկուբացիոն առաջին ծրագրի մասնակից և հաղթող»,-նշեց Armbionics ստարտափի համահիմնադիր Մարինա Դավթյանը։

Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները ստացան ինչպես աշխատանքային տարածք, այնպես էլ անհրաժեշտ սաքավորումներ՝ Դիջիթեյնի գրասենյակում քսանչորսժամյա աշխատանքի համար:

Նորարար թիմ ճանաչված Medea ստարտափը նախագծել է խելացի դեղատուփ, որը հնարավորություն է տալիս մարդկանց, ովքեր օվա ընթացքում օգտագործում են մեկ և ավելի դեղամիջոցներ, հետևել իրենց ամենօրյա ռեժիմին։ Հատուկ հավելվածի միջոցով մեկ անգամ լրացվում է դեղերի ընդունման գրաֆիկը իսկ դեղատուփի առանձին բաժիններում լիցքավորվում դեղերը։ Անհրաժեշտ պահին, հատուկ լուսային և ձայնային ազդանշանների միջոցով, դեղատուփի վրա երևում են ընդունման դեղերը։ Եթե որոշ ժամանակ օգտատերը դեռ չի ընդունել իր դեղերը, հաղորդագրություն է գնում իր կամ իր հարազատի հեռախոսին։ Medea -ն նաև հետևում է, որ  դեղերը գտնվեն պատշաճ ջերմային և խոնավության պայմաններում։

«Մեր թիմը հնարավորություն ունեցավ ծանոթանալ և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ անվանի և իրենց ոլորտում գիտակ մարդկանցից։ 12 շաբաթյա  աշխատանքների շնորհիվ մենք ավելի ու ավելի մոտեցանք մեր նպատակնեիրն և, իհարկե, շատ պարտավորեցնող է ստանալ ամենաինովացիոն ստարտափի տիտղոսը»,-ասաց Medea ստարտափի համահիմնադիր Սուրեն Սեդրակյանը։

«M1TQ» ինկուբացիոն ծրագիրը հագեցած էր տարբեր ոլորտների ստարտափներով՝ AI, FinTech, MedTech, e-Commerce և այլն։

Լավագույն թիմ ճանաչված Prekog.ai ստարտափը կրիպտոարժույթների ավտոմատացված առք ու վաճառքի համակարգ է՝ հիմնված արհեստական բանականության վրա։ Այն թույլ է տալիս մեծացնել ներդրված գումարը շատ ավելի արագ և նվազագույն ռիսկերով։

Prekog․ai համահիմնադիր տնօրեն Դավիթ Աբգարյանն ուրախությամբ ընդգծում է, որ  «M1TQ» ինկուբացիոն ծրագիրն իրենց  հնարավորություն տվեց ներգրավել ոլորտի 3 միջազգային մասնագետների՝ որպես իրենց ստարտափի խորհրդատուներ, ավելին, ծրագրին մասնակցությունը Prekog․ai համար ստեղծել է մի շարք ներդրումային հնարավորություններ, որոնք քննարկման փուլում են։