Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Հայկական Sololearn հարթակը 24 մլն դոլար է ներգրավել
Startups 22/07/2021 11:39

Ամերիկյան Techcrunch տեխնոլոգիական հարթակը տեղեկացնում է, որ հայկական Sololearn ընկերությունը 24 մլն դոլար է ներգրավել՝ բիզնեսի ընդլայնման նպատակով։

Sololearn-ը ծրագրավորում սովորելու առցանց հարթակ է, որի միջոցով հնարավոր է սովորել Python, JavaScript, Java, C++, HTML, SQL և բազմաթիվ այլ ծրագրավորման լեզուներ։ Այժմ հարթակի ակտիվ օգտատերերի թիվը 21 մլն է։ Հարթակը հիմնադրվել է 2014թ.-ին՝ Եևա Հյուսյանի և Դավիթ Քոչարյանի կողմից։

Վերոնշյալ ներդրումն իրականացվել է Drive Capital ընկերության կողմից՝ նախկինում Sololearn-ում 1.2 մլն ներդրում կատարած Learn Capital և Prosus Ventures ներդրումային ընկերությունների աջակցությամբ։ Drive Capital-ը մասնագիտացած է տեխնոլոգիական հիմնական կենտրոններից դուրս գտնվող ընկերություններում իրականացվող ներդրումներում։

Հիշեցնենք նաև, որ 2018թ. սեպտեմբերին Sololearn-ը 5.6 մլն դոլար էր ներգրավել Naspers-ից, որն ուղղվել է ընկերության գլոբալ աճի արագացմանը։ SoloLearn-ում ներդրում է կատարել նաև հայկական Granatus Ventures ֆոնդը։

2020թ. «Starthub 360»-ի թողարկումներից մեկնի հյուրն էր Sololearn-ի համահիմնադիր Եվա Հյուսյանը։