Startups
23/07/2021 12:17
Հնդկական Byju առցանց ուսումնական հարթակը 500 մլն դոլարով ձեռք է բերել Epic! մինչև 12 տարեկան երեխաների համար նախատեղված առցանց գրադարանը, որի հիմնադիրներն են Սուրեն Մարկոսյանը և Քեվին Դոնահյուն։ Այս մասին հայտնում է Times of India պարբերականը։
Հայաստանի բնակչությանը ավելի հայտնի է Սուրեն Մարկոսյանի մեկ այլ նախագիծ՝ list.am, որը մեր երկրի խոշորագույն հայտարարությունների հարթակն է։
Մինչ այս Epic!-ը ներգրավել էր 51 դոլարի ներդրում, որից 30 մլն դոլարը 2019թ. սկզբին՝ Evolution Media ընկերությունից։
Epic!-ի ձեռբերումը Byju-ին թույլ կտա ընդլայնել իրենց ներկայությունը ԱՄՆ շուկայում։ Նշվում է նաև, որ Մարկոսյանը և Դոնահյուն կշարունակեն մնալ իրենց պաշտոններում։