Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Հայկական Codesignal հարթակը 50 մլն դոլար է ներգրավել
Startups 17/09/2021 15:29

Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի կողմից հիմնադրված Codesignal տեխնիկական գնահատման հարթակը C շարքի ներդրումային շրջափուլի արդյունքում նեգրավել է 50 մլն ԱՄՆ դոլարը, որը կուղղվի ինժեներների, այլ տեխնոլոգիական մասնագետների գնահատման և կադրերի որոնման հարթակի կատարելագործմաը։ Այս մասին հայտնում է ամերիկյան Թեքքրանչ հարթակը։ Նշենք նաև, որ մեկ տարուց էլ քիչ ժամանակ է անցել, երբ ընկերության կողմից B շարքի ներդրումային շրջափուլի արդյունքում 25 մլն դոլար էր ներգրավվել։

B շարքի շրջափուլի հիմնական ներդրող Menlo Ventures ընկերությունն այս անգամ միացել է Index Ventures-ի հետ, որի արդյունքում էլ ներգրավվել է նշված 50 մլն դոլարը։ C շարքի շրջափուլի ավարտին ընկերության կողմից նեգրավված ընդհանուր միջոցների ծավալը հասել է 87.5 մլն դոլարի։

Վերոնշյալ հարթակի ծնունդը հիմնադիրների անցած փորձառության արդյունք է։ Տիգրան Սլոյանի մոտ նման հարթակ ստեղծելու մտահաղացումն առաջացել է այն բանից հետո, երբ Շատախցյանը փորձել են մասնագիտությամբ աշխատանք գտնել։

Սլոյանն ասում է, որ ընկերությունը դեռևս չի օգտագործել B շարքի ընթացքում ներգրավված միջոցները, սակայն իրենք չեն ցանկացել բաց թողնել հնարավորությունն աշխատելու Index Ventures-ի և մասնավորապես Նինա Աչաջյանի հետ, ում նա ճանաչում է դեռևս Google-ում աշխատած տարիներից։

Աճաջյանն իր հերթին նշել է, որ գալիք տարիներին տեխնոլոգիական ոլորտում աշխատատեղերի աճին համընթաց անչափ կարևոր է Codesignal-ի պես հարթակի դերը, որտեղ կան բոլոր հնարավորությունները ընտրել համապատասխան գիտելիքներով և կարողություններով մասնագետների։