Այսուհետ օնլայն խանութ բացելը դառնում է ավելի հեշտ՝ շնորհիվ նորաստեղծ Shopian հայկական ստարտափի: Այն օնլայն խանութների ստեղծման հարթակ է, որտեղ կարելի է գրանցվել և րոպեների ընթացքում ստեղծել օնլայն խանութ՝ ընտրելով պատրաստի դիզայններից մեկը: Ընդ որում` տարեկան բաժանորդագրության դեպքում դիզայնն արվում է պատվիրատուի ցանկությամբ:
Shopian-ը առայժմ բացվել է միայն հայկական լսարանի համար՝ shopian.am հասցեով, բայց շուտով կներկայանա նաև միջազգային օգտատերերին՝ shopian.io հասցեով:
Ստարտափի հիմնակադիր Վահե Աբելյանի խոսքով, մոտիվացիան եկել է նրանից, որ շատ հաճախորդներ դիմում են օնլայն խանութ ստեղծելու համար, վճարում են մեծ գումար, սպասում են մի քանի ամիս, արդյունքում՝ բյուջեն սպառվում է և չի հերիքում հետագայում բացված օնլայն խանութը գովազդելու համար: Բացի այդ, արագ օնլայն խանութ բացելը հնարավորություն է տալիս ստուգել տվյալ ապրանքի/ծառայության վաճառվելու պահանջարկը՝ նախքան մեծ ներդրումներ անելը:
Shopian-ը իր մրցակիցներից տարբերվում է նրանով, որ ունի հարմար ղեկավարման մաս, աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաներով և մեծ ուշադրություն է դարձված արագ աշխատանքի վրա: Հայկական տարբերակում կան նաև ինտեգրումներ հայկական վճարային համակարգերի (Ameria Bank, iDram) և CRM համակարգերի (ՀԾ Առևտուր) հետ: Shopian-ը կարելի է կցել նաև Ֆեյսբուքյան էջի հետ և ավելացված ապրանքները կցուցադրվեն տվյալ էջի Shop բաժնում:
Հարթակում գրանցվելու և օնլայն խանութ բացելու համար չեն պահանջվում տեխնիկական գիտելիքներ: Պարզապես պետք է այցելել shopian.am, լրացնել գրանցվելու համար պարտադիր դաշտերը, այնուհետև ավելացնել ապրանքներ, և օնլայն խանութը պատրաստ է: Shopian-ը տրամադրում է խանութի անվճար հասցե ՝ myshopian.com-ի ենթահասցե, օրինակ` myshop.myshopian.com, սակայն կարելի է կցել նաև անձնական հասցե, օրինակ՝ myshop.am.
Այս հոլովակում մանրամասն ցուցադրվում է ինչպես գրանցվել և ստեղծել օնլայն խանութ:
Ցանկության դեպքում կարելի է կցել օնլայն վճարային համակարգեր, որոնց տեխնիկական մասն արդեն արված է, և բանկերի հետ պայմանագիրը կնքելուց հետո պարզապես պետք է դրանց տրամադրած մուտքանուն/գաղտնաբառը մուտքագրել Shopian-ում:
Shopian-ը ունի նաև անալիտիկ բաժին, որտեղ կարելի է տեսնել նշված ժամանակահատվածում պատվերների քանակի մասին, հաճախորդների գրանցման քանակի մասին կամ այլ տեղեկություններ:
Shopian-ը աշխատում է ամսական և տարեկան բաժանորդագրության փաթեթներով: Գրանցվելուց հետո տրվում 14 օր անվճար փորձարկելու հնարավորություն: Փաթեթների գները սկսում են ամսական 5000 դրամից և կախված են ապրանքների քանակից, սեփական հասցեն կցելու հնարավորությունից և այլն: Փաթեթներին մանրամասն կարելի է տեղեկանալ shopian.am կայքում:
Այս հոլովակում մանրամասն ցուցադրվում է ինչպես մուտքագրել ապրանք: