Դեկտեմբեր, 2022
December 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Ամերիկյան Ֆորբսի անդրադարձը՝ հայկական Podcastle ստարտափին
Startups 15/12/2021 20:09

Ամերիկյան Ֆորբս պարբերականի հեղինակ Մարկ Սփերոուն անդրադարձել է հայական Podcastle.ai հարթակին։ Ներկայացնում ենք հոդվածը թարգմանաբար։

Փոդքասթներն այսօր հետևորդների, գործընկերների, հաճախորդների և այլ խմբեր հետ հաղորդացման լավագույն միջոցներից են։ Վերջին երկու տարում մի քանի ստարտափներ զգալի միջոցներ են ներգրավել՝ փոդքասթներն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու համար։

Դրանցից մեկը Podcastle-ն է, որը հիմնադրվել է Արտավազդ Երիցյանի կողմից։ Նա ստեղծել է առցանց գործիք, որը AI տեխնոլոգիաների միջոցով թույլ է տալիս իրականացնել պրոֆեսիոնալ մակարդակի փոդքասթներ կամ այլ ձայնային նախագծեր։

Մեկ տարուց քիչ ժամանակ է պահանջվել, որպեսզի նախագիծը ունենա 200 հազարից ավել օգտատեր և երկու շրջափուլով ներգրավի 9 մլն դոլար։

Podcastle-ի առանձնահատուկ գործառույթներից մեկը ձայնի մաքրումն է աղմուկից։ Ոչ բոլորը հնարավորություն ունեն ձայնագրվելու պրոֆեսիոնալ ստուդիաներում՝ բարձր որակի ձայն ստանալու համար։ Կողմնակի աղմուկի մաքրումը հնարավորություն է տալիս հեռարձակումների ընթացքում ստանալ մաքուր ձայն։

Աղմուկից ձայնի մաքրման գործառույթը հիմնված է AI տեխնոլոգիաների վրա և անվանվել է Magic Dust։

Podcastle-ը նաև հնարավորություն ունի բարձր որակով ձայնագրելու առցանց հարթակների միջոցով իրականացվող հարցազրույցները։ Հարցազրույցների մասնակիցների ձայնագրությունները 48 kHz ձայնային ֆայլերի միջոցով և առանց սեղմման պահվում են Podcastle-ի ամպային հարթակում։

Podcastle-ը նաև ունի խմբագրման, տեքստի հետ աշխատելու և այլ գործիքներ, որոնք հարթակը դարձնում են անչափ արդյունավետ՝ զանազան ձայնային պրոդուկտներ ստեղծելու համար։