Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայտերի ընդունելություն՝ Berkeley SkyDeck-ի 2022թ. գարնան աքսելերացիոն ծրագրի համար
Startups 02/03/2022 15:13

Կալիֆոռնիայի Berkeley համալսարանի SkyDeck աքսելերատորը մայիսի 2-ից մեկնարկում է 2022թ. գարնանային շրջանը ստարտափների համար։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 6-ը (ներառյալ)։ Այս մասին հայտնում է Strategic Value Ventures ընկերության հիմնադիր, Berkeley SkyDeck-ի առաջին համաշխարհային դեսպան, հիմնական խորհրդականը և ընտրող հանձնաժողովի անդամ Կարեն Գյուլբուդաղյանը։

Գյուլբուդաղյանի շնորհիվ աքսելերատորը հատուկ տեղ ունի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման գործում։ Նրա օգնությամբ իրականացված փոխակերպման արդյունքում Berkeley SkyDeck-ը Forbes-ի կողմից ճանաչվել է աշխարհի 5 համալսարանական աքսելերատորներից մեկը։

Berkeley SkyDeck-ը շարունակում է մնալ հայկական ստարտափների համաշխարհային առաջխաղացման հիմնական հարթակ։ Հայաստանն առաջատար է SkyDeck-ում ներկայացված բոլոր երկրների շարքում։ SkyDeck մուտք են գործել Krisp, SuperAnnotate, Grovf, AppearMe, Netris, AimHub, HireBee.ai, PlayEngine, PeaceofMind.ai, Ucraft, Hoory և DrLex հայկական ստարտափները։

Ամեն տարի Berkeley SkyDeck-ին են դիմում ստարտափներ աշխարհի ավելի քան 100 երկրից, և միայն դրանց 1%-ն է հնարավորություն ստանում մուտք գործել աքսելերատոր։ Skydeck-ը հասանելիություն է ապահովում Բերքլիի համալսարանի դասախոսներին հետազոտողներին, լաբորատորիաներին և $750.000 ԱՄՆ դոլար արժողությամբ եզակի այլ ռեսուրսների։ Այն տրամադրում է Սիլիկոնային Հովտում գործունեություն մեկնարկելու հնարավորություն։ SkyDeck-ը նաև հասանելիություն է ապահովում 350-ից ավել բացառիկ խորհրդականների և հնարավորություն է տալիս Demo Day-ի շրջանակներում ներկայացնել նախագծերը ավելի քան 700 ներդրողի։ Աքսելերատոր մուտք գործած ստարտափները SkyDeck Fund-ի կողմից ստանում են $200.000 ԱՄՆ դոլարի ներդրում՝ 7.5% մասնաբաժնի դիմաց։ SkyDeck Fund-ին աջակցում են հանրաճանաչ Sequoia, SierraVentures և Mayfield վենչուային ընկերությունները:

Դիմորդ ստարտափները պետք է համապատասխանեն հետևյալ նվազագույն պահանջներին.

  • նվազագույն կենսունակ արտադրանք (MVP)
  • գլոբալ պրոդուկտի կամ լուծման առկայություն
  • էական ձգողականության առկայություն (Meaningful traction)
  • եկամուտների բացակայությունը խնդիր չէ

Հարցերի, խորհրդատվության և աջակցության համար հայ ստարտափերները հնարավորություն ունեն կապվել Կարեն Գյուբուդաղյանի հետ՝ էլ փոստ. [email protected] կամ LinkedIn։

Berkeley SkyDeck-ին դիմելու համար հետևեք հղմանը՝ https://tinyurl.com/batch14skydeck