Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ստարտափ Արմենիա և AUA EPIC. Նոյեմբերի 12-ին կկայանա «Startup School Demo Day Fall 2022» միջոցառումը
Startups 08/11/2022 17:42

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը կհյուրընկալի Startup School ձեռներեցական կրթական ծրագրի երրորդ ավարտական «Demo Day Fall 2022» միջոցառումը։

Ութամսյա կրթական ծրագրի շրջանակում ձևավորված 10 ստարտափ թիմեր իրենց նորարարական գաղափարներով հանդես կգան մասնագետների և ստարտափ էկոհամակարգի
ներկայացուցիչների առջև։ Startup School ծրագիրը երկամյա գործունեության արդյունքում ունեցել է շուրջ 300 մասնակից, ովքեր բացահայտել են անձնային զարգացման գաղտնիքները, դիզայն մտածողության օգնությամբ գեներացրել են գաղափարներ և գնահատել դրանք, ինչպես նաև ծանոթացել բիզնես մոդելի և ռազմավարության մշակմանը։ «Startup School Demo Day Fall 2022»-ը կունենա մրցակցային ձևաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի(pitch) ներկայացում, կարճատև հարցուպատասխան, նեթվորքինգի հնարավորություններ, ինչպես նաև մրցանակների հանձնման արարողություն։

«Startup School-ի շրջանավարտների հաջողություններն ապացուցում են, թե որքան կարևոր է ժամանակակից և ինտերակտիվ կրթական լուծումների առկայությունը պատանիների կյանքում։ Մեր նպատակը միշտ եղել և մնում է խթան հանդիսանալ նրանց հետագա անձնային և մասնագիտական զարգացման համար» – այս առիթով նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը։

ՀԱՀ Ձեռներեցության և Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնի (EPIC) փոխտնօրեն Նժդեհ Հովհաննիսյանը նույնպես ընդգծել է․ «Startup School-ն այս վերջին տարիներին հայկական
էկոհամակարգում ձևավորված այն հազվագյուտ ծրագրերից է, որը չի զլանում ամեն անգամ զարմացնել մասնագետ ունկնդիրին իր փայլուն արդյունքներով։ Այս ծրագրի շնորհիվ պատանիները սովորում են սպառողական մոտեցումը փոխարինել ստեղծագործ մտածողությամբ և նորարար արժեք ստեղծելու ունակություններով»:

«Startup School Demo Day Fall 2022»-ը տեղի կունենա 2022 թ․ նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան դահլիճում։ Միջոցառմանը ներկա
են գտնվելու ստարտափ էկոհամակարգի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծնողներ և ապագա մասնակիցներ։

Հիշեցնենք, որ Startup School-ի ավարտական միջոցառումը կազմակերպվել է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի և ՀԱՀ Ձեռներեցության և Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոնի համագործակցության շրջանակներում։

Միջոցառմանը գրանցվելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ bit.ly/3DgNgyZ

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը և ստարտափների զարգացման բոլոր փուլերում ձեռներեցներին աջակցություն ցուցաբերելուն։ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) ստարտափ ինկուբացիոն ծրագիր է, որն օգնում է բացահայտել նոր բիզնես գաղափարներ ունեցող ուսանողներին՝ տրամադրելով նրանց բազմակողմանի աջակցություն իրենց ստարտափները հիմնելու և դրանք զարգացնելու համար: