Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
BANA Angels-ը կանցկացնի 6-րդ Angel Conference-ը
Startups 21/11/2023 18:35

Դեկտեմբերի 2-ին՝ Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN)-ի հետ գործընկերությամբ, BANA Angels-ը կանցկացնի ամենամյա Angel Conference համաժողովը։

Միջոցառումը կհամախմբի հրեշտակ ներդրողներին, ստարտափների հիմնադիրներին և տեխնոլոգիական ոլորտի փորձագետներին։ Միջոցառման նպատակն է՝

  • Նպաստել հայ և եվրոպացի հրեշտակ ներդրողների կապերի ամրապնդմանը,
  • Նախաձեռնել քննարկումներ և գիտելիքների փոխանակում՝ հրեշտակային ներդրումների վերբարյալ,
  • Ապահովել նպաստավոր հարթակ ներդրողների և ստարտափների շփումների համար,
  • Խթանել հերշտակային ներդրումների մշակույթը Հայաստանում։

Համաժողովի հատուկ հյուրերն են Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը և Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը։

Յ․ Յորմալայնենը սերիական ձեռնարկատեր  և հրեշտակ ներդրող է։ Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի նախագահը լինելուց բացի նա նաև մի քանի աճող ընկերությունների խորհրդի նախագահ է, ինչպես նաև Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) պատվավոր նախագահ: Աննա-Կաարինա Լիպսանենը եղել է Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) խորհրդի կազմում 2015-2017 թվականներին:

Angel Conference-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Միջոցառման այլ մանրամասներ հասանելի են այստեղ։