Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
30-ամյա շվեդը տարեկան վաստակում է 100 մլն դոլար՝ վաճառելով չինական ժամացույց
Startups 03/09/2018 15:20

«Daniel Wellington» բրենդի հիմնադիր շվեդ Ֆիլիպ Տյուսանդերը Instagram-ի օգնությամբ կարողացել է 1000% հավելավճարով վաճառել իր բրենդը։

Ընկերությունն՝ իր գոյության վեցերորդ տարում վաստակել է 250 մլն դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է «ВКонтакте» սոցիալական կայքի տարեկան հասույթը։

Ընկերության ստեղծման պատմության նախադրյալները

«Daniel Wellington»-ը ստեղծվել է 2011 թվականին։ 2011 թիվը համարվում էր բիզնես սկսելու համար ամենահարմար տարին՝ մի քանի պատճառով։

Առաջինը, հենց այդ տարում համաշխարհային տնտեսությունը հասցրել էր վերականգնվել ֆինանսական ճգնաժամից հետո՝ անցում կատարելով աճի նոր ցիկլին։

Երկրորդ, ճգնաժամից հետո մարդիկ սկսել էին խնայել գումարներ՝ նախապատվություն տալով ոչ այդքան թանկարժեք բրենդներին։

Եվ, երրորդ լայն տարածում էին ձեռք բերել սոցիալական կայքերը, մասնավորապես՝ Instagram-ը։

Եվ այս բոլոր երեք հնարավորություններից շատ լավ օգտվում է Daniel Wellington-ի հիմնադիր Ֆիլիպ Տյուսանդերը։

Այն, որ ընկերությունը հաջողացրել է, կարող են փաստել հետևալ թվերը. 1,5 մլն կայքի այցելու և 4 մլն օգտատեր՝ Instagram-ում։

Ինչպե՞ս է ամեն բան սկսվել

2011 թվականին, շվեդական Ուփսալա քաղաքում 26-ամյա Ֆիլիպ Տյուսանդերը ավարտում էր բիզնես դպրոցի վերջին կուրսը։ Ուսումնառության առաջին տարիներին նա գործարկել էր երկու առցանց խանութ։ Մեկում վաճառում էր փողկապ, մյուսում՝ պլաստմասե ժամացույցներ։ Իհարկե, այդ երկու խանութից էլ նա ուներ կայուն շահույթ, սակայն դա նրան չէր գոհացնում։

Եվ Տյուսանդերը սկսեց հետաքրքրվել Եվրոպայում այդ ժամանակ նորաձև պրեպպի ոճով, որը նախատեսված էր էլիտար ուսանողների համար։ Ոգեշնչվելով շվեյցարական մինիմալիստական ոճով ստեղծված A. Lange & Söhne, Piaget ժամացույցներով՝ նա ստեղծեց Daniel Wellington բրենդը։ Եվ սկսեց դրանք վաճառել ընդամենը 140 դոլարով, ինչը մի քանի անգամ ավելի էժան էր, քան նշված շվեյցարական բրենդը։

Առաջին խմբաքանակը նա ստեղծեց իր խանութներից ստացած եկամտի հաշվին, որը կազմում էր 24,000 դոլար։

Իր արտադրանքը շուկային ներկայացնելու համար՝ վերջինս մեկնում է Գոտլանդ կղզի, որտեղ ամեն ամառ հավաքվում էր Շվեդիայի ամենահարուստ երիտասարդությունը։ Եվ դա աշխատեց. այդ միջոցառման նկարները շատ արագ տարածվեցին Instagram-ում, և շուտով ողջ Շվեդիան արդեն գիտեր այդ բրենդի մասին։

Բացի այդ, Ֆիլիպը շատ լավ գիտեր, որ այս ամենը բավարար չէ բրենդի վաճառքի համար։ Ուսումնասիրելով Instagram-ը, որն այդ ժամանակ շատ մեծ տարածում ուներ, նա որոշեց այդ հարթակում գրանցված հայտնի բլոգերների հետ համաձայնության գալ։ Յուրաքանչյուր բլոգեր պետք է հրապարակեր իր էջում բրենդը ներկայացնող նկար՝ զեղչի կտրոնով, և դրա դիմաց ստանար Daniel Wellington-ի ժամացույց։

Նման ռազմավարությունը տվեց իր սպասելի արդյունքը։

Ընկերությունն այսօր

2017 թվականին DW-ն ճանաչվել է Եվրոպայում ամենաարագ աճող մասնավոր ընկերություն:

2014 թվականին ընկերությունը վաճառել է միլիոն ժամացույց և աշխատել 70 մլն դոլար, 2015-ին՝ 170 մլն, իսկ 2016՝ 250 մլն։

Ֆիլիպը տարեկան աշխատում է 100 մլն դոլար զուտ շահույթը։ Նա ընդգրկված է Շվեդիայում 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում։