Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Rendline-ը առաջարկում է զարդերի առաջին ավտոմատացված ռենդերինգն ամբողջ աշխարհում
Startups 13/09/2018 09:24

Beeline Startup Incubator-ը տարեկան 4 անգամ իրականացվող 16 շաբաթանոց ծրագրաշար է, որը մեծ ներուժ ունեցող 10 ստարտափի հնարավորություն է ընձեռում ձեռք բերել այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են պրոդուկտների նախագծումը, շուկայի գնահատումը, հետազոտումը, մարքեթինգը և այլն։

Յուրաքանչյուր ինկուբացիոն ցիկլ տևում է 4 ամիս, որի ընթացքում ստարտափների համար կազմակերպվում են հատուկ միջոցառումներ, թրեյնինգներ և հանդիպումներ։

Իսկ թե որքանով է այս ծրագիրն օգնում ստարտափներին կայացման ճանապարհին, կներկայացնենք StartHub-ի նոր շարքում։

Այս անգամ զրուցել ենք Beeline Startup Incubator-ի ռեզիդենդ «Rendline» ստարտափի համահիմնադիր Հարութ Քեշիշյանի հետ։

-Ի՞նչ խնդիրներ է լուծում Ձեր ստարտափը։

-Rendline-ը օնլայն ծառայություն մատուցող հարթակ է, որը նախատեսված է զարդերի ռենդերինգ (համակարգչային գրաֆիկայում ընդունված տերմին է, որը ենթադրում է 3D մոդելից ռեալիստիկ պատկերների ստացում՝ համակարգչային ծրագրի միջոցով-խմբ.) ստանալու համար։ Եթե նախկինում բոլոր զարդերն անհրաժեշտ էր արտադրել, ապա նոր լուսանկարել՝ դրանք վաճառելու համար, ապա հիմա՝ ոչ։ Մեր համակարգը առաջարկում է մինչև արտադրելն արագ ունենալ զարդերի որակյալ և մատչելի ռենդերինգներ։

– Ձեր մրցակային առավելությունները որո՞նք են։

– Ամենակարևոր առավելությունն այն է, որ մեր համակարգը առաջին ավտոմատացված համակարգն  է, ինչը թույլ է տալիս մեր մրցակիցներից միջև 9 անգամ ավելի արագ ռենդերինգի ծառայություն մատուցել։ Ավտոմատացված լինելը բացառում է մարդկային միջամտությունը, ինչը նաև նշանակում է, որ մեր կողմից տրամադրվող ծառայությունը շուկայական գներից շատ ավելի ցածր է և ճշգրիտ։ Ավելին՝ նման ծառայություններ տրամադրող ստուդիաներում երկու օրում ուսումնասիրում և հայտնում են, թե երբ պատրաստ կլինի պատվիրված նախագիծը։ Իսկ մեր համակարգը թույլ է տալիս երկու օրում արդեն իսկ ունենալ պատրաստի ռենդերինգներ։ Եվ վերջում ավելացնեմ, որ մենք առաջարկում ենք անել միանգամից ավելի քան 200 ռենդերինգ, ինչը որևէ այլ նմանատիպ հարթակ չի անում։ Մենք նաև տրամադրում ենք վիդեոռենդերինգ ծառայությունը։

-Ո՞ր շուկան եք հիմնականում թիրախավորում։

– Նախ նշեմ, որ մենք B2B ստարտափ ենք, ինչը նշանակում է, որ մեր հաճախորդները զարդերի վաճառքով զբաղվող առցանց խանութներն են։ Մեր հիմնական շուկան ԱՄՆ է, քանի որ ռենդերինգն այնտեղ շատ հայնտի է և տարածված։ Ունենք մոտ 60-ից ավելի գրանցված օգտատեր, որոնք անվճար օգտվել են մեր ծառայություններից՝ թողնելով առաջարկություններ։ Հենց այս առաջարկությունների հիման վրա էլ փորձել ենք էլ ավելի կատարելագործել մեր ծառայությունները։

– Beeline Startup Incubator-ն ի՞նչ տվեց Ձեր ստարտափին։

– Մինչ ինկուբատոր գալը եղել ենք MVP (minimum viable product-հեղ.) փուլում՝  չունենալով մշակված բիզնես մոդել։ Հենց այստեղ ենք մշակել այն, փոխել ենք մտածելակերպ, մենթորների հետ շփվելու արդյունքում շտկել ենք շատ սխալներ՝ փոփոխության ենթարկելով որոշակի նախանշված պլաններ։

-Ինկուբատորն ավարտելուց հետո ո՞րն է լինելու  Ձեր հաջորդ քայլը։

– Սկսում ենք ավելի խորանալ վաճառքի և մարքեթինգի մեջ, որը կօգնի մեզ մտնել համաշխարհային շուկա։ Նաև փորձելու ենք ներգրավել ներդրումներ՝ մեր հարթակի ծառայություններն ընդլայնելու համար։

-Ձեր խորհուրդը սկսնակներին…

-Գաղափարն ունենալուց հետո պարտադիր պետք է ուսումնասիրեն շուկան, պարզեն՝ կա արդյոք շուկայում այդ խնդիրը, որոնց լուծումն առաջակում են, չառաջնորդվեն միայն պատկերացումներով, չափից շատ չսիրահարվեն իրենց իսկ գաղափարին։ Գաղափարին սիրահարվելը երբեմն շատ է խանգարում այն իրագործման ճանապարհին։