Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Արմաթի 15-ամյա սանը ստեղծել է ընթերցանությունը խթանող բջջային հավելված
Startups 08/10/2018 11:35

DigiTec ցուցահանդեսը ՏՏ ոլորտում չբացահայտված տաղանդների համար շատ կարևոր հարթակ է, որտեղ վերջիններս հնարավորություն են ստանում իրենց հետաքրքիր գաղափարներով ներկայանալ հանրությանը։

Ավելին՝ այն հնարավորություն է ընձեռնում ներկայանալ նույնիսկ դպրոցականներին, որոնք տարեցտարի ավելի են հմտանում այս ոլորտում։

Այս տարին էլ բացառություն չէր։

«StartHub»-ը զրուցել է թալինցի 15-ամյա Արման Բարսեղյանի հետ, ով նաև հանդիսանում է Արմաթ լաբորատորիայի սան։

Նա մեզ պատմեց իր կողմից ստեղծված «AR Antares» բջջային հավելվածի մասին։

-Կպատմե՞ք Ձեր հավելվածի մասին։

– Այն գործարկվել է ընդամենը մեկ օր առաջ։ Zoomar և «Անտարես»-ի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն ստացա գործարկել «AR Antares» հավելվածը, որը հասանելի է արդեն android-ի համար։ Արդեն երեք գիրք պատրաստ է. դրանք են «Էվրիկա, էվրիկա» շարքից Իլոն Մասկը, Սթիվ Ջոբսը, ինչպես նաև՝ «Փոքրիկ իշխան»-ը։ Հավելվածի միջոցով գրքում պատկերված նկարները կենդանանում են և սկսում են խոսել։ Օրինակ՝ Փոքրիկ Իշխանը հնչեցնում է մեզ բոլորին հայտնի և սիրված մեջբերումները։

– Ինչո՞ւ եք որոշել նման հավելված ստեղծել։

– Միշտ ցանկացել եմ նման բան ստեղծել։ Բայց այդ պահին չեմ ունեցել նման հնարավորություն։ Սակայն վերջերս Անտարեսի հետ համագործակցության արդյունքում կարողացա իրականացնել երազանքս։ Իսկ նման հավելված ստեղծելու նպատակը ընթերցանություն խթանելն է եղել։ Քանի որ 21-րդ դարի երեխաներն ավելի շատ հետաքրքրված են համացանցով, քան ընթերցանությամբ։ Ուստի որոշել ենք համատեղել նոր տեխնոլոգիաները գրականության հետ։

Մեր հավելվածը նաև գրավիչ է նրանով, որ դրա միջոցով կարելի է համատեղել և՛ զվարճանքը, և՛ ուսումը։

– Որո՞նք են լինելու հաջորդ գրքերը։

– Հիմա աշխատում ենք Թումանյանի հեքիաթների վրա, որոնք մոտ երկու շաբաթից պատրաստ կլինեն ներբեռնելու համար։