Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
BookBot չաթբոտ. գիրք ներբեռնելն այլևս բարդ ու ժամանակատար չէ
Startups 09/11/2018 07:04

Օրեցօր զարգացող խելացի տեխնոլոգիաներն օգնում են մարդկանց յուրաքանչյուր խնդրի համար գտնել շատ արագ և պարզ եղանակով լուծումներ։

Առաջարկվող լուծումներից մեկը՝ ներկայումս մեծ պահանջարկ ունեցող կոմերցիոն բոտերն են, որոնց միջոցով ընկերությունները կարող են ենթադրենք բարելավել իրենց արտադրանքի սպառումը։

Հայկական Brainbit  ստարտափը, որը հիմնադրվել է 2016 թվականին, առաջարկում է նման բոտեր, որոնց միջոցով կարելի է ավտոմատացնել վաճառքները՝ ավելացնելով դրանց ծավալները։

Բացի այդ, Brainbit-ի համահիմնադիր Դավիթ Ղարիբյանը Վահե Բաղդասարյանի հետ համատեղ նախաձեռնել են մեկ այլ ստարտափ՝ BookBot-ը, որի միջոցով կարելի է շատ արագ և հեշտ ներբեռնել անվճար գրքեր։

 «StartHub»-ի հետ զրույցում BookBot-ի համահիմնադիր Վահե Բաղդասարյանը պատմել է այս բոթի առավելությունների մասին։

-Ինչպե՞ս է ծագել BookBot ստարտափ ստեղծելու գաղափարը։

– Brainbit ստարտափի շրջանակներում մենք տրամադրել ենք բոտեր՝ կոմերցիոն նպատակներով։ Սակայն որոշեցինք, որ Brainbit-ից զատ, ֆեյսբուքյան մեսենջերում պետք է ունենանք սոցիալական ուղղվածություն ունեցող բոտ։ Քննարկում էինք մի քանի տարբերակ։ Տարբերակներից մեկը՝ ստեղծել բոտ, որը կօգնի ռեստորաններում և հյուրանոցներում կատարել ամրագրում։ Արդյունքում որոշվեց ստեղծել գրքեր ներբեռնելու համար չաթբոտ։ Նախ, թեման էր մեզ հոգեհարազատ, հետո էլ փորձում էինք օգնել երիտասարդներին հեշտությամբ և արագ ներբեռնել իրենց ուզած գրքերը։

-Ինպե՞ս է այն աշխատում։

BookBot-ի միջոցով ֆեյսբուքյան մեսենջերում հնարավոր է հայերեն, ռուսերեն և անգլերեն PDF և audio տարբերակով գրքերն ավճար ներբեռնել։ Դրա համար պետք ընդամենը ունենալ ֆեյսբուքի մեսենջեր, փնտրել BookBot-ը, սեղմել «get started» կոճակը, որից հետո բոտը կակտիվանա և ձեզ կօգնի ներբեռնել այն գիրքը, որը փնտրում եք։

-Ո՞րն է եղել նման ստարտափ ստեղծելու նպատակը։

Ասեմ, որ Հայաստանում կար կարծրատիպ, որ երիտասարդությունը գիրք չի կարդում։ Մենք ուղղակի ցանկացանք կոտրել այդ կարծրատիպը, և մեզ մոտ դա ստացվեց. օրական 700-1000 մարդ BookBot-ի միջոցով գիրք է ներբեռնում։ 

Այս պահին ունենք 6000-ի հասնող օգտատերեր, որոնց հիմնական մասը միչև 26-27 տարեկան երիտասարդներ են։

-Որո՞նք են Ձեր ստարտափի մրցակցային առավելությունները։

-Մրցակիցներ չունենք, քանի որ Հայաստանում նմանատիպ բոտ չկա։ Կան կայքեր՝ սահմանափակ ռեսուրսներով, իսկ մեր գրքերի բազան ամենամեծն է։ Ունենք մոտ 2000 հայալեզու և ռուսալեզու գիրք, իսկ անգլալեզու՝ 1000։ Նպատակ ունենք մինչև տարվա վերջ անգլալեզու գրքերի թիվը հասցնել 3000-ի։ Բացի այդ, փորձում ենք գտնել out of copyright գրքեր, որոնք բաց են ներբեռնման համար։ Բացի այդ, BookBot-ի միջոցով գրքերը շատ արագ ներբեռնվում են՝ նույնիսկ ամենաթույլ ինտերնետ ունենալու դեպքում։ Նաև աշխատում ենք դիզայնի վրա, այն փորձում ենք դարձնել օգտատիրոջ համար շատ ավելի հարմարավետ ինտերֆեյսով։

Լուսանկարը՝ BookBot-ի ֆեյսբուքյան էջից

Անահիտ Լալայան