Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
4u.am ստարտափը հայ կանանց երջանկություն է առաքում
Startups 16/01/2019 12:53

4u.am ստարտափը ֆիլտրերի, ցանկերի, արհեստական բանականության կիրառման  շնորհիվ, հնարավորություն կտա յուրաքանչյուր կնոջ կամ աղջկա համար ընտրել համապատասխան նվեր և ապահովել դրա առաքումն ու ինքնատիպ մատուցումը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Global AM ՀԿ-ից։

«Հայկական առցանց տիրույթում գործող 4u.am հարթակը միակն է, որն առաքում է ոչ թե պարզապես նվերներ, այլ՝ երջանկություն»,- հայտնում են ստարտափի հիմնադիրները:

Կայքում կարելի է գտնել բացառապես հայկական արտադրության ապրանքներ և ծառայություններ կանանց համար: Հարթակի հիմքում դրված է հայ կնոջը երջանկացնելու գաղափարը։

Ընդ որում, քանի որ 4u.am մեր երկրի կոդն է, 4u.am-ը բացվում է «Քեզ համար, Հայաստա՛ն», քանզի բոլոր նվերները հայկական արտադրության ապրանքներ կամ ծառայություններ են։ Յուրաքանչյուր ծառայություն ընտրելով` պատվիրատուն նպաստում է տեղական ընկերության կայացմանն ու վաճառքների ավելացմանը, հետևաբար`իր երկրի տնտեսության զարգացմանը։ Օրինակ` գնելով սահմանամերձ գյուղում ձեռքի աշխատանքի խմբակի երեխաների կողմից պատրաստված բացիկներ` պատվիրատուն ոչ միայն իր մայրիկին, կնոջը կամ տատիկին ձեռագործ բացիկ է նվիրում, այլև գումարն ուղղում է սահմանամերձ գյուղ, որով նպաստում է երեխաներին ստեղծագործական մտքի զարգացմանը և հնարավորությոն է տալիս նրանց ապրելով իրենց երկրում գումար վաստակեն:

4u.am թիմն անընդհատ ուսումնասիրում է առկա առաջարկն ու պահանջարկը, տարբեր երկրներում կիրառվող փորձը, նոր գաղափարներ գեներացնում և արդյունքում ավելացնում ծառայություններ, որոնք կթեթևացնեն պատվիրատուների հոգսերը, կխնայեն նրանց ժամանակն ու գումարը և հաճելի անակնկալ կլինեն նվեր ստացողի համար։

Հավելենք, որ 4u.am հարթակը հիմնադրվել է 2017 թվականին, իսկ 2018-ին՝ յուրաքանչյուր ամիս, ավելացրել է առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը, իսկ պատվերների և առաքվող երջանկության քանակն աճել է գրեթե 30%-ով:

Լուսանկարները՝ 4u.am