Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Grovf. IMG-ի շնորհիվ ստարտափին հաջողվել է արագացնել հետազոտությունները և մշակել պրոդուկտի նախատիպը
Startups 17/01/2019 06:39

2017 թվականից սկսած «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագիրն աջակցում է հայաստանյան ստարտափներին։

Հոդվածների նոր շարքով կանդրադառնանք բոլոր այն ստարտափներին, որոնք «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստացել են դրամաշնորհ։

Շարքի հաջորդ մասնակիցը հայկական «Grovf» ստարտափն է։

Ստարտափն առաջարկում է ապարատային արագացում՝ FPGA-ի (օգտատերի կողմից ծրագրավորվող փականային մատրից – խմբ.) միջոցով, որը նախատեսված է IIoT-ի (արդյունաբերական իրերի ինտերնետ-խմբ.) գեներացվող սենսորային չափումները պահպանելու համար։

«Grovf»-ը հիմնադրվել է Արտավազդ Խաչատրյանի և Խաչիկ Սահակյանի կողմից։ Ներկայումս ստարտափի  թիմը բաղկացած է 11 հոգուց։

Ըստ Խաչիկ Սահակյանի, տվյալների բազայի ապարատային պրոդուկտի նախատիպը կտրուկ նվազեցնում է սերվերների քանակը, պարզեցում է տվյալների կենտրոնը և նվազեցնում է էներգիայի սպառումը։

«Սարքը նախատեսված է IIoT-ի գեներացվող սենսորային չափումները մշակելու համար։ Սենսորների տվյալները ներքին ցանցից (Ethernet-խմբ.) անմիջապես փոխանցվում են FPGA` շրջանցելով ցանկացած տեսակի օպերացիոն համակարգեր և ծրագրային շերտեր։ Time-series տվյալների բազայի գործողությունները տեղի են ունենում FPGA-ում»,- բացատրում է Խաչիկ Սահակյանը` անդրադառնալով իրենց կողմից առաջարկվող պրոդուկտի տեխնիկական մասին։

«Մենք նկատեցինք, որ մեծ տվյալների և արհեստական ինտելեկտի աշխարհում բարձր արդյունավետության հաշվարկը կարող է զգալիորեն շահել, եթե առանցքային ալգորիթմներն ու գործընթացները արագացված լինեն սարքավորման միջոցով, եթե այդ արագացումը, ճիշտ մշակելու դեպքում, կարողանա դրսևորել  ավելի բարձր կատարողական ու մատչելի գին», – նշել է նա։

Նրա խոսքով, ստարտափի կողմից առաջարկվող տվյալների բազան, ի տարբերություն այլ նմանատիպ ծրագրերի, մոտ 15 անգամ  նվազեցնում է ներդրման ծախսերը, իսկ աջակցության ծախսերը՝ 7 անգամ։ Ավելին՝  30 անգամ էներգախնայող է։

Հիշելով Grovf-ի առաջին քայլերը՝ նա նշել է, որ թեև ստարտափի ճանապարհը լի էր մարտահրավերներով, այնուամենայնիվ իրենց գաղափարները կարողացել են գրավել շուկայի ուշադրությունը։

2017 թվականի մայիս ամսին շահած IMG դրամաշնորհը՝ 50,000 եվրո չափով, թույլ է տվել ստարատափին մշակել արտադրանքի նախատիպը՝ արագացնելով հետազոտությունների փուլը։

«Ֆինանսավորումը մեզ թույլ տվեց բարելավել մեր տեխնոլոգիաները՝ դարձնելով այն առավել գրավիչ մեր հաճախորդների համար: IMG- ի շնորհիվ մենք նաև համալրել ենք մեր թիմը այնպիսի անդամներով, որոնք կօգնեն հասնել մեր իսկ հավակնոտ նպատակներին՝ հաղթահարելով խոչընդոտները», – ասել է Խաչիկ Սահակյանը:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի, ինչպես նաեւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

ԵՄ-ի կողմից տրամադրվող «Նորարարության համաֆինանսավորվող դրամաշնորհ» (IMG) եւ «Գիտական եւ տեխնոլոգիական ձեռներեցության դրամաշնորհ» (STEP) ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ blog.eif.am կայքից