Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
50 ապագա ստարտափ-միաեղջյուրները
Startups 28/02/2019 13:10

Ամերիկյան առցանց դեղատունը, հնդկական լրատվական ժամանցային հավելվածը, բրազիլական բնակարանային վարձակալության հարթակը և այլ ծրագրեր:

ՏՏ ոլորտում միաեղջյուր են անվանում այն ընկերություններին, որոնց կապիտալիզացիան գնահատվում է 1մլրդ դոլարից ավել։

CB Insights-ի վերլուծաբանները, The New York Times- ի հետ միասին, կազմել են 50 ընկերությունների ցուցակ, որոնք կարող են մոտ ապագայում դառնալ միաեղջյուր:

Նոր միաեղջյուրները հիմնականում կենտրոնանում են մասնագիտացված ոլորտներում, ինչպիսիք են ագրոբիզնեսը, բանկային գործունեությունը կամ հետազոտությունը:

Airwallex (Հոնգ Կոնգ)- համակարգ, որն օգնում է բիզնեսին արտերկրից դրամական փոխանցումներ իրականացնել

Alto Pharmacy(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)-առցանց դեղատուն

Amplitude (Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)-վերլուծական ծառայություններ թվային բիզնեսի համար

Beisen(Պեկին,Չինաստան)-կազմակերպություն մասնագետների վարձակալման և աշխատակազմի գնահատման համար

Benchling (Սան -Ֆրանցիսկո, ԱՄՆ) – ամպային ծառայություն կենսաբանության ոլորտում գիտական գրառումների թվային տարբերակների հետ աշխատելու համար:

BetterCloud(Նյու Յորք,ԱՄՆ)- տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող ընկերություն, որը ծառայություններ է մատուցում ամպային բիզնեսին

Blend(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- անշարժ գույքի վարձակալության և հիփոթեքային վարկերի կառավարման  հարթակ ծրագրավորող ընկերություն

Braze(Նյու Յորք,ԱՄՆ)- մոբայլ մարքեթինգի ծառայություններ

C2FO(Նյու Յորք,ԱՄՆ)- կապիտալի հետ աշխատանքը հեշտացնող ֆինանասական հարթակ

CarDekho Group (Ջեյփուր, Հնդկաստան)- մեքենայի վաճառքի, վարկավորման և ապահովագրության ծառայություններ

CargoX (Սան Պաուլո, Բրազիլիա)- բեռնափոխադրողների աշխատանքը օպտիմալացնող ծառայություն

Carta(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- ընկերության հիմնադիրների և ներդրողների վրա կենտրոնացած ակտիվների կառավարման ծառայություն

Cherkr(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- ծառայություն նոր աշխատողների մասին տեղեկատվության հավաքագրման հարթակ

Citymapper(Լոնդոն, Մեծ Բրիտանիա)- նավիգացիոն հավելված քաղաքների համար

ClearTax(Բանգալոր, Հնդկաստան)- ներդրումների կառավարման համար հարկային հաշվետվությունների հանձնման ծառայություն

Contentful (Բեռլին, Գերմանիա)- բովանդակության կառավարման համակարգ թվային ապրանքների համար

DailyHunt(Բանգալոր, Հնդկաստան)- լրատվական և ժամանցային հավելված

Datrium (Սաննիվեյլ,Կալիֆորնիա)- ամպային ծառայությունների և տեխնոլոգիաների մատակարար

DeepMap(Պալո Ալտո, Կալիֆորնիա)- ինքնավար մեքենաների համար քարտեզագրման լուծումների մշակում

Deputy(Սիդնեյ, Ավստրալիա)- կորպորատիվ ծառայություն աշխատողների ժամանակացույցի կառավարման համար

Domino Data Lab(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)-հարթակ՝մեծածավալ տվյալների կառավարման համար

Earnin(Պալո Ալտո, Կալիֆորնիա)- կարճաժամկետ վարկային ծառայություն

Embark Trucks(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- ինքնավար բեռնափոխադրիչների մշակող

Expanse(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- ինֆորմացիոն անվտանգության ընկերություն, որն ապահովում է IoT՝ իրերի ինտերնետի ապահով աշխատանքը մեծ կազմակերպություններում

Faire(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- շուկա բուտիկների և փոքր վաճառողների համար

Farmers Business Network(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)-հարթակ ֆերմերների համար, որտեղ կարելի է փոխանակվել ինֆորմացիայով և բերք վաճառել

Flywire(Բոստոն, ԱՄՆ)- միջազգային գործարքների մշակման ծառայություն

Front(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)-էլեկտրոնային նամակագրության հետ համատեղ աշխատանքի ծառայություն

Glossier(Նյու Յորք,ԱՄՆ)- մաշկի խնամքի կոսմետիկայի արտադրող

Grow Mobility(Մեխիկո և Սան Պաուլո)- հեծանիվների և սկուտերների վարձակալության ծառայություն

HackerOne(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- հարթակ «սպիտակ» հաքերների համար

KRY(Ստոկհոլմ, Շվեդիա)- բջջային հեռահաղորդակցության ծառայություն

MapBox(Վաշինգտոն և Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ)- քարտեզագրման լուծումներ մշակող

Marqeta(Օքլենդ, ԱՄՆ)- վճարային ենթակառուցվածքի մատակարար ֆիզիկական, վիրտուալ կամ կանխիկացված վճարային քարտերի թողարկման համար:

Medbanks Network Technology(Պեկին,Չինաստան)-օնկոլոգիական հիվանդությունների հայտնաբերման և պայքարի  համար համակարգի մշակում

Miaoshou Doctor(Գուանչժոու,Չինաստան)-հավելված՝ բժիշկների և հիվանդների շփման համար

Onshape (Քեմբրիջ, Միացյալ Նահանգներ)- արտադրության արդյունաբերական նմուշի ստեղծման հարթակ

Outreach (Սիեթլ, ԱՄՆ)- առցանց վաճառքի կազմակերպման հարթակ

Practo Technologies(Բանգալոր, Հնդկաստան)-բժշկական հաստատություններին և հիվանդների միավորող հարթակ

QuintoAndar(Սան Պաուլո, Բրազիլիա)- բնակարանների վարձակալության տրման հարթակ

Razorpay(Բանգալոր, Հնդկաստան)- վճարային տեխնոլոգիաների առցանց վաճառողների մատակարար

RigUp(Օսթին, Տեխաս)- էներգետիկ ուղղվածությամբ աշխատանք փնտրող հարթակ

SalesLoft (Ատլանտա, ԱՄՆ)- առցանց վաճառքների մեծացման ծառայություն

Segment(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)-մեծածավալ տվյալներով աշխատանքի և կառավարման հարթակ

SiSense(Նյու Յորք, ԱՄՆ)- տվյալների վերլուծության և արտացոլման հավելվածի մշակող

Sonder(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- բնակարանների հիման վրա ստեղծում է հանրակացարանների միջազգային ցանց

Standard Cognition(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի մատակարար օֆֆլայն առևտրի համար

Upgrade(Սան-Ֆրանցիսկո, ԱՄՆ)- վարկային պարտավորությունների հետ աշխատանքի հարթակ

Xiangwushuo(Շանհայ, Չինաստան)- նախքին օգտագործման իրերի փոխանակման հարթակ

Zola(Նյու Յորք, ԱՄՆ)- հարսանիքների և հարսանեկան ճանապարհորդությունների կազմակերպան ծառայություն