2Hz-ի հիմնադիր Դավիթ Բաղադարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ խոսել է Հայաստանում ստարտափների աշխատակիցներին ընկերության բաժնետոմսերի տրամադրման մշակույթի զարգացման կարևորության մասին։
«ԱՄՆ-ում ստարտափը մեկ ձև ունի տաղանդավոր աշխատակիցներ ներգրավվելու՝ աշխատակցին բաժնետոմսեր առաջարկելն է։ Բոլոր ստարտափներում, անխտիր, աշխատակիցներն ունեն բաժնետոմսեր։ Բաժնետոմսը ընտիր գործիքակազմ է ընկերության ապագա հաջողությունը հասանելի դարձնելու աշխատակցին։ Եվ քանի որ ստարտափի հիմքում ընկած է մեծ հաջողության հասնելու գաղափարը – այն հնարավորություն է ստեղծում աշխատակիցներին ռիսկ վերցնելու և հարստանալու։
Հայաստանում սակայն այն ընդունված երևույթ չի։ Ընդունված չի տարբեր պատճառներով որոնց չեմ անդրադառնա։ 2Hz-ում բոլոր աշխատակիցները ունեն բաժնետոմսեր։ ԱՄՆ լավագույն ստանդարդներին համապատասխանող – և քանակով և ֆորմատով: Երբեմն աշխատանքի առաջարկ անելուց ակնհայտ էր դառնում որ մարդիկ չեն գնահատում բաժնետոմսի գաղափարը։ Սա նորմալ է քանի որ մարդիկ Հայաստանում չեն տեսել որ իրենց հարևանը միլիոնատեր դառնա լինելով աշխատակից ինչ-որ ընկերությունում։ ԱՄՆ-ում տեսել են։
Այս դեպքերում մենք միևնույն է “զոռով” տալիս ենք բաժնետոմսեր։ Երբ ընկերությունը հաջողության հասնի – կարևոր է որ բոլորը կիսեն այդ հաջողությունը։ Երբ 2Hz-ի աշխատակիցները միլիոնատեր դառնան՝ իրենց հարևանները նույնպես կսկսեն մտածել բաժնետոմսերի մասին», – գրում է Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ 2Hz-ի աղմուկը վերացնող տեխնոլոգիան վերջերս ճանաչվել է լավագույնն աշծարհում, իսկ Krisp հավելվածը ProductHunt-ում ճանաչվել է տարվա պրոդուկտ՝ Audio/Voice բաժնում։