Սեպտեմբեր, 2024
September 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
WICASTR-ն ընդգրկվել է Techstars Lisbon-ի 169-րդ աքսելերացիոն փուլում
Startups 05/03/2019 14:18

Լիսաբոնում տեղակայված Techstars հայտնի աքսելերատորը հայտարարել է Techstars Class 169 աքսելերացիոն փուլի մեկնարկի մասին, որի շրջանակներում համագործակցում է Semapa Next-ի հետ։

Համագործակցության շրջանակներում Techstars-ը և  Semapa Next-ը առավելապես կետրոնանալու են 10 ընկերությունների վրա, որոնցից մեկը հանդիսանում է հայ-բրիտանական ստարտափ  WICASTR ընկերությունը։

Վերջինս ապահովում է տվյալների մշակում և բովանդակության (հավելվածներ, երաժշտություն, կայքեր, խաղեր և այլն) տարածում իրական ժամանակում՝ առանց ինտերնետ կապի։

Ստարտափի համահիմնադիր Արմին Սաիդիի խոսքով՝ ստարտափի հիմնադրման հիմքում ընկերոջն ուղղված պարզ հարցն էր՝ «Ի՞նչ անել, երբ չկա ինտերնետ»։ Հայ-բրիտանական WICASTR ստարտափի հիմնադիրներն իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ փորձել են գտնել հարցի պատասխանը՝ կատարելով տարբեր ուսումնասիրություններ ու փորձեր։

Ընկերությունը հիմնադրվել է 2013-ին, իսկ արդեն 2014-ին՝ ստանալով ներդրում «Գրանատուս Վենչուրս» վենչուրային ընկերության կողմից, ստեղծվել է պրոդուկտը։

WICASTR SMART EDGE պլատֆորմը կազմված է երկու բաղադրիչից՝ մեծ հիշողությամբ սարքից և  ծրագրային ապահովումից, որը հնարավորություն է տալիս հեռակառավարել սարքը և թարմացնել բովանդակությունը:

WICASTR-ը հայտնվել է CISCO լավագույն 5 ստարտափների ցուցակում, ինչպես նաև 2017 թվականին Բեռլինում մասնակցել է Techcrunch-ի կազմակերպած Startup Battlefield-ին և արժանացել մեծ ուշադրության։