Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Armenia Startup Academy-ն մեկնարկել է Գարուն 2019 նախաաքսելերացիոն շրջանը
Startups 11/03/2019 13:21

Armenia Startup Academy-ն իրականացրել է խոստումնալից և ուժեղ թիմերի ընտրություն՝ Գարուն 2019 նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ շրջանի համար։

Տարբեր ոլորտներից՝ ֆինանսական, իրավական, բնապահպանական, կրթական տեխնոլոգիաներ և բիզնես լուծումներ ներկայացնող 20 ստարտափներ միացել են ծրագրին։

Մարտի 6-ին թիմերը այցելել են Hero House՝ մեկնարկային հանդիպման համար։

Մոտակա 12 շաբաթների ընթացքում տեղի կունենան սեմինարներ և հանդիպումներ դասավանդողների և թիմերի անդամների միջև։

Armenia Startup Academy-ն նախաաքսելերացիոն ծրագիր է՝ նախատեսված հաջողակ ստարտափների մուտքը դեպի առաջատար տարածաշրջանային և գլոբալ աքսելերատորներ ապահովելու համար։

Գարուն 2019-ին մասնակցող ստարտափներն են.

3DZUK – Արհեստական ինտելեկտի վրա հիմնված ստարտափ, որը ստեղծում է կերպարներ և արվեստի ստեղծագործություններ` տարբեր ոլորտներում արվեստագետների և դիզայներների արտադրողականության բարձրացման համար

AI-Controlled Adaptive Traffic Signals- Արհեստական ինտելեկտն ապահովում է ճանապարհային երթևեկության խափանումների նվազեցում `ճանապարհային երթևեկության պայմանների վերլուծության հիման վրա երթևեկության ազդանշանների վերահսկման միջոցով

ApagaCommunity-ստարտափ, որը սպառողներին և մանրածախ առևտրով զբաղվողներին հնարավորություն է տալիս մոնետիզացնել վերամշակումը

AppearMe- դատական գործերին աջակցող հարթակ, որը տվյալ պահին և ըստ անհրաժեշտության, հնարավորություն է տալիս 60 վայրկյանների ընթացքում գտնել դատարանում ելույթ ունեցող դատավորներին և դատական լրագրողներին

ARD Music- Արհեստական ինտելեկտի վրա հիմնված երաժշտական խելացի հավելված, որը թույլ է տալիս օգտագործողներին ստեղծել անհատականացված երաժշտություն` հիմնված իրենց ամենօրյա գործունեության և զգացմունքների վրա

Beticle- վեբ հարթակ, որը հնարավորություն է տալիս օգտվողներին ձեռք բերել մրցաշարի արդյունքների, մրցաշարի հաղթողի կամ լավագույն խաղացողի բաժնետոմսերը և կազմակերպել առք ու վաճառք

Cerebrus- ունիվերսալ B2B բիզնես հարթակ է, որն ապահովում է անալիտիկ, կանխատեսող և հաստատող վերլուծություններ

Creatr -ֆիլմերի ստեղծման համար նախատեսված առցանց հարթակ, որտեղ ուսանողները կարող են ձևակերպել իրենց գաղափարը, հավաքել թիմը, ստեղծել պորտֆոլիոներ և ձեռք բերել փորձառություն

FinAssist- հարթակ, որն օգնում է մարդկանց միաժամանակ դիմել մի քանի ֆինանսական հաստատությունների՝ վարկ ստանալու համար, և նրանցից ստանալ անհատական առաջարկներ

FiXcel-պարզ և հուսալի առցանց հարթակ, որը միավորում է իրականում ճանաչված ֆինանսական մոդելները և պորտֆելային ռիսկերի կառավարման գործիքները

Fronty, Inc-Արհեստական ինտելեկտի վրա հիմնված ինտերնետային էջի դիզայնի HTML/CSS-ի ձևափոխիչ, որը թույլ է տալիս օգտվողներին առցանց փոփոխություններ կատարել UI խմբագրիչի հետ

GreenBlue Technologies- տեխնոլոգիա, որը վերամշակում է օգտագործված խոհանոցային ձեթը և դիզելային շարժիչի համար ստեղծում է բիոդիզային վառելիք

labelMe- հարթակ, որը արագացնում և պարզեցնում պատկերի մակնշման գործընթացը

LiveBoard-ուսուցիչների և թիմերի տեսողական ընդհանուր աշխատանքների համար նախատեսված ինտերակտիվ հավելված-գրատախտակ

Lucky Carrot-peer-to-peer աշխատակիցների ճանաչման և վարձատրության համակարգ, որն օգնում է ընկերություններին բարելավել իրենց աշխատակիցների ներգրավվածությունը և մշակույթը

MemTalk – Արհեստական ինտելեկտով հանդիպումների մենեջեր, որն ավտոմատ կերպով կազմում է ամփոփագիրը և առանցքային որոշումներ է կայացնում հանդիպումից

Nuki- հավելված-զարթուցիչ, որն իր օգտվողին արթնացնում է առավել հարմար երգով՝ կախված օգտագործողի քնի փուլից

OmegaCoding-կարճ ժամանակահատվածում խաղերի և վիդեոների միջոցով ծրագրավորում դասավանդող համակարգ, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ աշխատանք գտնել

RendChain- հարթակ, որը կենտրոնանում է ամպային հաշվարկի հետ կապված սովորական խնդիրների լուծման վրա և կրճատում է հաշվողական / պահեստային խողովակաշարն ընդամենը վերբեռնման ապա ներբեռնման համակարգի

Virtlo-բջջային հավելված, որն օգնում է հեշտությամբ գտնել ցանկացած վայր՝ հեռախոսի տեսախցիկի միջոցով