Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
STEP2-ի դրամաշնորհակիր Forest Guard. Մենք օգտագործում ենք դրամաշնորհը` փորձնական ծրագրի մշակման համար
Startups 12/03/2019 12:39

2017 թվականից սկսած «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»(EU-SMEDA) ծրագիրն աջակցում է հայաստանյան ստարտափներին։

Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը շարունակում է անդրադառնալ բոլոր այն ստարտափներին, որոնք «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստացել են դրամաշնորհ։ 

Forest Guard-ը խելացի IOT սենսորային համակարգ է, որը հայտնաբերում է անօրինական անտառահատումները, անտառային հրդեհները, անօրինական տրանսպորտային միջոցները, և կոորդինատներն ուղարկում է քարտեզին:

Ըստ գործադիր տնօրեն Սվետլանա Ջաղացպանյանի, ստարտափն օգտագործում է LoRa տեխնոլոգիան, և մշակել է յուրահատուկ FFT ալգորիթմ, որն օգնում է սենսորային համակարգին էլեկտրաէներգիա խնայել և շատ արագ կերպով ազդանշաններն ուղարկել։

«1,5 տարի առաջ ՀՀ բնապահպանության նախարարությունը բանավոր պայմանագիր է կնքել մեր գլխավոր տնօրենի հետ` Դիլիջանի ազգային պարկի անօրինական ծառահատումներին լուծում տալու նպատակով: Մենք որոշեցինք օգտագործել IOT տեխնոլոգիան, քանի որ այն ապագայի տեխնոլոգիա է: Այսպիսով, մենք սկսեցինք զարգացնել սենսորային համակարգը: Երբ մենք ավարտեցինք, կառավարությունը փոխվեց, դրանից հետո մենք հաղթեցինք այս դրամաշնորհը, և որոշեցինք ինքներս ստեղծել փորձնական ծրագիրը, հետո միայն համագործակցել կառավարության հետ»,- պատմում է Սվետլանա Ջաղացպանյանը:

6 անդամներից կազմված ստարտափը STEP դրամաշնորհը ստացել է 2018թ.-ի նոյեմբերին: Ըստ Սվետլանայի, թիմն օգտագործում է ֆինանսական ռեսուրսները՝ փորձնական ծրագրի մշակման համար:

«Մենք մեր սենսորները 1 ամսով կտեղադրենք անտառում, և կսկսենք կենդանի մոնիտորինգ: Հաջող փորձնական ծրագիրը կօգնի մեզ արտադրանքը հեշտությամբ վաճառել: Դա շատ լավ պորտֆոլիո է ապրանքի համար»,- նշում է նա:

Սվետլանան ԵՄ-ն համարում է Forest Guard- ի հաջորդ պոտենցիալ շուկա։

Մենք ցանկանում ենք ԵՄ շուկա դուրս գալ մեր նախագծի երկրորդ տարում` հայկական շուկայով զբաղվելուց հետո»,- տեղեկացնում է նա:

Forest Guard- ի գլխավոր գործադիր տնօրենը շեշտում է, որ հայկական շուկայում այդքան էլ դժվար չէ զարգանալ որպես վաղ փուլի ստարտափ:

«Ոչինչ դժվար չէ, եթե փորձեք: Մենք շատ ու շատ անգամներ փորձեցինք ներդրումներ ստանալ, ճանաչվել ներկայիս կառավարության կողմից, մարդկանց տեղեկացնել մեր ստարտափի մասին: Եվ հիմա այն ժամանակն է, երբ ստարտափը հաջողեց: Այժմ մենք Գիստի մրցույթի կիսաեզրափակիչում հայտնվածներից մեկն ենք, և հուսով ենք քվեարկության արդյունքում դուրս գալ  եզրափակիչ, նվաճել մրցանակը, և հիմնել Հայաստանում նմանը չունեցող ստարտափը»,- տեղեկացնում է նա:

Առաջիկա տարվա ընթացքում Forest Guard-ը համագործակցելու է Հայաստանի կառավարության հետ, քանի որ Հայաստանում բոլոր անտառային տարածքները պատկանում են պետական հատվածին:

«Մենք կապեր ունենք կառավարությունում, նրանք արդեն գիտեն այդ նախագծի մասին: Մենք հանդիպում ունեցանք Բնապահպանության նախարարությունում, որտեղ բոլորը հետաքրքրված էին այս նախագծով: Ուստի փորձնական ծրագրի ավարտից հետո մենք կսկսենք համագործակցել Հայաստանի կառավարության հետ»,- եզրակացնում է Սվետլանան: